Category: Hraparak.am

  • Դրոնը հարվածել է Սիրիայում Իրանի դեսպանատան մոտակայքում: Կադրերը հրապարակել են ա…

    Դրոնը հարվածել է Սիրիայում Իրանի դեսպանատան մոտակայքում: Կադրերը հրապարակել են արտասահմանյան տելեգրամյան ալիքները։
    Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածը ոչնչացրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը։
    Այդ ժամանակ սպանվեց 16 մարդ, այդ թվում՝ բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ջոկատի ավագ հրամանատարը և ևս 7 ԻՀՊԿ սպա:

  • Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդր…

    Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս թվերին ասում է. «Ոստիկանությունը` ՆԳՆ նախարարի թեթև ձեռամբ զբաղված է մեկ գլխավոր խնդրով` պաշտպանել Նիկոլ Փաշինյանի ո…ը: Այսօր ոստիկանությունը ներգրավվում է այնպիսի գործերի մեջ, որի իրավունքը չունի: Ոստիկանության զորքերի մասին ունենք 1997 թվականի օրենքը, որը հստակ ասում է, որ, օրինակ, ոստիկաններն չունեն իրավունք միջամտելու, խոչընդոտելու խաղաղ հավաքներին, բայց Նիկոլ Փաշինը երկու կիլոմետր գնալու համար հետևից 2000 ոստիկան է տանում: Պարզ չէ՞, որ այս պարագայում ոստիկանությունը զրկվում է օպերատիվ իրավիճակին տիրապետելու հնարավորությունից, նման պայմաններում ի՞նչ պետք է լինի` պետք է արձանագրվի հանցավոր աճ: Ոստիկանությունն իր բուն գործառույթները թողած ընկել է Նիկոլի ո…ը պաշտպանելու հետևից: Իրենց իրական աշխատանքները կատարելու փոխարեն: Նույնը դատախազության մասին կարող եմ ասել:

  • Թաղապետը համբերության կոչ է անում․ «Մենք էլ անընդհատ հետեւում ենք, որ այն փոսերը…

    Թաղապետը համբերության կոչ է անում․ «Մենք էլ անընդհատ հետեւում ենք, որ այն փոսերը, որտեղ աշխատանքները վերջացրել են, լիցքերը լինեն, մինչեւ ասֆալտապատվի․․․Ջրագծերը համարյա ավարտվել է, կոյուղագծերն էլ անհատական տներն են հասցվում։ Մի փոքր պիտի համբերեն, ես գիտեմ, որ նեղություն ա, բայց ինչ անենք, «зато» եկող տարի իրենք ամեն ինչ կունենան»։

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում գոհուն…

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ այս պայմանագիրը կնպաստի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և վստահեցրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել արդար խաղաղության ձեռքբերմանը, որը վերջ կդնի երկարատև հակամարտությանը: Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությ…

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.
    1․ Գրիգորյան Վահե
    2. Կարապետյան Նորա
    3. Մարգարյան Աննա

  • Այս տարվա սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով…

    Այս տարվա սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության
    կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research, և ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից Հայաստանում հարցումներ են իրականացվել ամենատարբեր թեմաներով արտաքին քաղաքական հարցերից, մինչև ներքին խնդիրներ, սոցիալական հարցեր և այլն: Ընկերության հաղորդագրության մեջ ասվում Է, որ հեռախոսազանգերը կատարվել են պատահականության սկզբունքով:
    Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 19% է: Հարցումներից մեկում տեղ է գտել հետևյալ հարցը «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Վարչապետի աշխատակազմի աշխատանքից»:
    Հարցումներին մասնակացած քաղաքացիների ավելի քան 46 տոկոսը նշել է որ գոհ է Փաշինյանի աշխատակազմից, իսկ 50 տոկոսը ճիշտ հակառակը՝ դժգոհություն է հայտնել:

  • Ադրբեջանի Սամուխի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: 3 բալ ուժգնությամբ ցնցումնե…

    Ադրբեջանի Սամուխի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: 3 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Գյանջա (Գանձակ-Խմբ.) կայարանից 34 կմ հյուսիս-արևելք։
    Ցնցումների օջախը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա, հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանակաբն ծառայությունը։

  • Օդեսայում գնդակահարել են մի շարք սկանդալներով հայտնի գործարար Գենադի Բեյբությանի…

    Օդեսայում գնդակահարել են մի շարք սկանդալներով հայտնի գործարար Գենադի Բեյբությանին։ Բացի այդ, մահացածը ղեկավարում էր մի ստորաբաժանում, որը ոստիկանների հետ միասին պարեկային ժամի ժամանակ պարեկում էր քաղաքը և մասնակցում ռեյդերներին։
    Նրա դիակը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է հոկտեմբերի 18-ին Ստարոլուստդորֆ ճանապարհին գտնվող մեքենայի մոտ։ Հետաքննությունը դիտարկում է պայմանագրային սպանության և ճանապարհին կոնֆլիկտի վարկածները, գրում է UNN-ը։

  • «Այսօր ես չեմ կարող քեզ դիմել «Հարգելի Խորեն Հովհաննիսյան» բառերով, քանզի դու քո…

    «Այսօր ես չեմ կարող քեզ դիմել «Հարգելի Խորեն Հովհաննիսյան» բառերով, քանզի դու քո կեցվածքով ու քայլերով քո անձի նկատմամբ հարգանքը հավասարեցրել ես զրոյի։ Հայկական ֆուտբոլն այլևս քայքայվում ու կործանվում է աչքի առաջ, դժգոհ են բոլորը՝ ֆուտբոլային ու մերձֆուտբոլային հանրությունը, մասնագետները, ֆան ակումբները։ Բոլորը նշում են հայկական ֆուտբոլի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, պահանջում են մելիքբեկյանանիկողոսյանական տանդեմի ու նրանց սատելիտների հեռացումը ֆուտբոլից, բայց արի ու տես ձայնը տրվում է հայկական ֆուտբոլի «լեգենդ» Խորիկին, ու դու Խորիկ, սկսում ես մատրոսովյան ոճով՝ կրծքով պաշտպանել թյուրիմացաբար ՀՖՖ նախագահի աթոռին տիրացած ոչնչությանը։
    Շարունակությունը՝ https://hraparak.am/post/ec38b57d86bdc9180635cd2a9c00bd5c

  • Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամ…

    Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
    «Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս: Առավոտյան՝ ժամը 8․00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում:
    Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ»,- նշվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ։