Category: Hraparak.am

  • ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի հա…

    ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը։
    Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:

  • Մեր տեղեկություններով՝ առավոտ կանուխ իրավապահները օդանավակայանում ձերբակալել են…

    Մեր տեղեկություններով՝ առավոտ կանուխ իրավապահները օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։
    Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել թե նրա, թե հոր Սամվել Բալասանյանի հետ։ Ըստ մեր աղբյուրի արգելված է նաև տեսակցությունը վերջինիս հետ։
    Մերձավորների խոսքերով իրենց համար ևս անհասկանալի է, թե ինչու են ձերբակալել նրան, սակայն ըստ պտտվող լուրերի գործն առնչվում է կոռուպցիայի հետ։
    Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանն էլ «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի հուշագրումի խզումից հետո ամիսներ անց հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։

  • Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել Մեր տեղեկություններով, այսօր աշխատան…

    Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել

    Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:
    Նախնական տեղեկություններով, պատճառը Հայկական էլեկտրական ցանցերի` ՀԷՑ-ի հետ է կապված: Ավելի ճիշտ այն միտումի, որով ՔՊ-ական իշխանությունն ուզում է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլել:

  • 745 ծրագրերից միայն 86-ն է դրական գնահատվելԱյսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Ս…

    745 ծրագրերից միայն 86-ն է դրական գնահատվել

    Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տնօրենների վերապատրաստման թեմայով ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է, որ 2024 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից փորձաքննության ներկայացված 745 զարգացման ծրագրերից միայն 86-ն է դրական եզրակացություն ստացել:
    Հիշեցնենք, որ տնօրենների ընտրության կարգում ԿԳՄՍՆ-ն փոփոխություն է կատարել եւ այժմ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցող հավակնորդները դպրոցի զարգացման ծրագրեր են ներկայացնում, սկզբում այդ ծրագրերը փորձաքննություն են անցնում ինչ որ կազմակերպություններում: Այդ կազմակերպություններն ընտրել է ԿԳՄՍՆ-ն: Եւ այդ ծրագրերի փորձաքննության դրական եզրակացությունից հետո միայն հավակնորդները կարող են մասնակցել հարցազրույցի փուլին:

  • https://www.youtube.com/watch?fbclid=IwY2xjawF0nilleHRuA2FlbQIxMAABHTCiO_-AuW38o…

    Ինչպես է ԱԱԾ-ն բերման ենթարկում ուսուցչին

    #Hraparak.am #HraparakTV #Armenian_news
    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/@Hraparak_am/streams
    Hraparak.am-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/hraparak
    Telegram – https://t.me/+VVCYoXWNvXCkEMrJ
    Tel:…

  • «Հրապարակին» հայտնի է դարձել, թե ով է թիվ 20 դպրոցում դպրոցականների նկատմամբ ենթ…

    «Հրապարակին» հայտնի է դարձել, թե ով է թիվ 20 դպրոցում դպրոցականների նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարել։ Նա ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանն է։ Վերջինս ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ է։
    Դպրոցի տնօրինությունը, ինչպես նաեւ ֆիզիկայի ուսուցիչը այս պահին Քննչական կոմիտեում են։ Դպրոցում դասապրոցեսն ավարտվել է։ Դպրոցում այս պահին մի քանի ուսուցիչներ կան, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ քաղաքապետարանից իրենց արգելել են խոսել։

  • Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի…

    Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
    Մեր աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ֆիզիկայի դասի ժամանակ, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ֆիզիկայի ուսուցչին։

  • ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրո…

    ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

  • Երեւանի Կենտրոնի դպրոցներից մեկում սովորող աշակերտի ծնողը մեզ վրդովված բողոքեց, …

    Երեւանի Կենտրոնի դպրոցներից մեկում սովորող աշակերտի ծնողը մեզ վրդովված բողոքեց, որ 9-րդ դասարանցի իր դստեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ, 35 հոգանոց դասարանում, ասել է. «Ոչ թե Հայոց պատմություն սովորեք, այլ՝ Համաշխարհային պատմություն: Որ Հայոց պատմություն սովորեք, մեծանաք` դաշնակցական կդառնաք, իսկ Դաշնակցությունը հայ ժողովրդին միայն վնասներ է տվել»: Ապա բացատրել է, որ ինքը փորձում է աշխարհի քաղաքացիներ պատրաստել, այլ ոչ թե հայ կրթել, որը մի օր էլ կարող է երազել «Ծովից ծով Հայաստանի» կամ Արցախը հետ բերելու մասին:

  • Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությա…

    Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնապես հաղորդվեց միայն, որ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։
    Մինչդեռ տեղեկացանք, որ քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածության հարցը և ՔՊ-ականները թեկնածու չեն ընտրել: Առաջադրվածները երկուսն էին՝ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, վերջինը, ըստ լուրերի, քվեարկությունից առաջ հանել է թեկնածությունը։ Դավոյանի օգտին էլ երկու անդամ է քվեարկել՝ Սուրեն Պապիկյանն ու Վահագն Ալեքսանյանը։