Category: Hraparak.am

  • Ալիեւն ինչ ասում է, հասնում է իր ուզածին։ Սկզբում պատժվելու են այն մարդիկ, ովքեր…

    Ալիեւն ինչ ասում է, հասնում է իր ուզածին։ Սկզբում պատժվելու են այն մարդիկ, ովքեր ազատագրել են Արցախը առաջին ազատամարտի մասնակիցները։ Հետո գալու է երկրորդ փուլը. երկրորդ պատերազմին մասնակցած բարձրաստիճան սպաները, ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի, Արցախի մյուս նախագահները։ Ադրբեջանը հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եւ աստիճանական իջնելու են՝ գեներալ-գնդապետներ, սպաներ։ Ես պարզապես ուզում եմ մեր սպաներին հուշել՝ պահեստազորում ունենք մոտ 10-15 հազար սպաներ, որ այս ամեն ինչը գալու է իրենց դուռը։ Պահանջ են ներկայացնելու՝ իրենց պատժել, իրենք չեն ուզում մտածել, որ Ալիեւի պահանջը կատարվելու է, մեզ բոլորիս ձերբակալելու են։ Այսինքն՝ ինձ Ինտերպոլով երկրորդ երկիր մեկնելուց կարող են կանգնեցնել ու ասել՝ Դուք հետախուզման տակ եք, Դուք արցախյան պատերազմին մասնակցել եք, Ձեզ պիտի հանձնենք Ադրբեջանին։
    Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան

  • Մահացել է Սուրեն Պապիկյանի տատիկըԵրեկ մահացել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապ…

    Մահացել է Սուրեն Պապիկյանի տատիկը

    Երեկ մահացել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տատիկը: «Հրապարակին» հայտնի դարձավ, որ այսօր Լոռվա Եղեգնուտ գյուղում տեղի է ունեցել վերջինիս հոգեհանգիստը: Մենք տեղեկացանք, որ ողջ ՔՊ-ական վերնախավը ներկա է գտնվել հոգեհանգստի արարողությանը:
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի մասնակցել, քանի որ հոկտեմբերի 7-ից 8-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, պետք է մասնակցի Վլադիմիր Պուտինի ծննդյան արարողությանը եւ ԱՊՀ երկրների խորհրդի հերթական նիստին:

  • Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերՀՀ …

    Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր
    ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերեի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր:
    Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը:
    2024 թվականի հոկտեմբերի 1-ից սեփական դիմումի համաձայն նա հեռացել է նախարարի պաշտոնից: Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։

  • Զոհվածների մայրերի դիմումով հարուցված քրեական գործը փակվել էՄիջոցառմանը մասնակցա…

    Զոհվածների մայրերի դիմումով հարուցված քրեական գործը փակվել է
    Միջոցառմանը մասնակցած զոհվածների մի քանի մայրեր հավաքվել եւ գնացել էին ոստիկանություն՝ հաղորդում տալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց վիրավորելու դեպքի կապակցությամբ։ Ոստիկանությունում մայրերի տված հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով (ծանր վիրավորանք հասցնել) հարուցվել էր քրեական գործ եւ այն ուղարկվել էր Քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու։
    Դրանից հետո այլեւս որեւէ նորություն չեղավ, թե այս գործով կա՞ն մեղադրյալներ, ինչպե՞ս են այդքան քոմենթներից ու ստատուսներից ընտրելու «ծանր վիրավորանք» հասցրած «մեղավորներին» եւ այլն: Ի վերջո, ի՞նչ եղավ այդ քրգործի ճակատագիրը։
    Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին․ «Այս հոդվածը, 2022-ի նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով, ապաքրեականացվել է»։ Խոսքը վիրավորանք եւ զրպարտություն հասկացությունների մասին է, որոնք հեղափոխական իշխանությունների կողմից փորձ արվեց քրեականացնել, բայց դա տեւեց հազիվ 10-11 ամիս, նորից այդ հոդվածները «վերադարձան» Քաղաքացիական օրենսգիրք:

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհ…

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
    Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

  • Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցում ողբերգական դեպք է տեղի ուն…

    Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ մահացել է 15-ամյա երեխա։
    Գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Մարդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքը եղել է ֆիզկուլտուրայի դասաժամի ընթացքում․ «Նա թույլտվություն է ստացել, որ դուրս գա, չի հասել ջրի ծորակին, միանգամից հանկարծամահ է եղել։ Բժիշկները մինչեւ հասել են, պուլսը չի եղել»։
    Հարցին, թե երեխան առողջական խնդիրնե՞ր է ունեցել, պատասխանեց, որ չի կարող ասել, լսել է, որ խնդիրներ ունեցել է։

  • Այրվում է «Դոմուսի» մասնաճյուղերից մեկը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, ՆԳՆ ՓԾ 9…

    Այրվում է «Դոմուսի» մասնաճյուղերից մեկը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, ՆԳՆ ՓԾ 911 ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող խանութներից մեկի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 6 հաշվարկ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ, ԲԱՎ հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։
    Տեղեկացանք, որ հրդեհը բռնկվել է «Դոմուս» խանութների ցանցի մասնաճյուղերից մեկում։

  • Ադրբեջանցի գործարար, երգիչ Էմին Աղալարովը լրագրող Քսենիա Սոբչակին տված հարցազրու…

    Ադրբեջանցի գործարար, երգիչ Էմին Աղալարովը լրագրող Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում խոսել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ Բաքու այցի մասին։
    Նա նշել է, որ Դուրովը ժամանել է Ադրբեջանին ծանոթանալու նպատակով, եղել է Բաքվում, շրջել Ղարաբաղում (օկուպացված Արցախում-Խմբ.) և երկրի այլ շրջաններում։

  • Երևանի մետրոպոլիտենը ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցԵրևանի մետրոպոլիտենը մինչ…

    Երևանի մետրոպոլիտենը ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

    Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։
    Դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով, քաղաքապետարանում կայացած նիստում ասաց գերատեսչության գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
    Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում: