Category: Hraparak.am

  • Ամերիկյան ինքնաթիռներն Իրանի սահմանների մոտ են. ի՞նչ է կատարվումՊարսից ծոցում իր…

    Ամերիկյան ինքնաթիռներն Իրանի սահմանների մոտ են. ի՞նչ է կատարվում
    Պարսից ծոցում իրանական սահմանից ոչ հեռու ամերիկյան լցավորող-ինքնաթիռների ակտիվություն է նկատվում, գրում են իրանական ԶԼՄ-ները։
    Այս ֆոնին Հորդանանը նախազգուշացում է ստացել առաջիկա ժամերին Իրանի վրա իսրայելական հարձակման մասին, հայտնում է իսրայելական 14 հեռուստաալիքը։
    Միաժամանակ, Իրանը հայտարարել է իր արևմտյան սահմանի օդային տարածքը փակելու մասին՝ այս գիշերվանից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ «ռազմական պատրաստության» պատճառով։

  • Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցու…

    Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը:
    Ոստիկանությունից փոխանցեցին, որ Ղուլունցը ձերբակալվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:
    Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել:

  • Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Մենք տեղեկացան…

    Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան

    Մենք տեղեկացանք, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր — Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային: Երիտասարդները տևական ժամանակ հանդիպում էին, թեև նրանց հարազատներից ոմանք չէին խրախուսում այդ հարաբերությունները: Վերջերս Գասպարյանի որդին հանդիսավոր պայմաններում ռոմանտիկ առաջարկություն է արել և աղջիկն ընդունել է առաջարկությունը:
    Հիշեցնենք, որ աղջկա մորական պապն էլ Դավիթ Շահնազարյանն է:

  • Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամկետի ավարտին թեեւ մոտ մեկ տարի …

    Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամկետի ավարտին թեեւ մոտ մեկ տարի կա` տնօրեն Հովհաննես Մովսիսյանն այդ պաշտոնում ընտրվել է 2020-ի նոյեմբերին, 5 տարով, սակայն արդեն քննարկումներ են սկսվել այս թեմայի շուրջ: Տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ՔՊ-ական նախկին պատգամավոր, 2021-ից 6 տարի ժամկետով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակված Վահագն Թեւոսյանի անունը, որը լուրերի խմբագիր Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Մեր հարցից, թե հավակնո՞ւմ է այդ պաշտոնին, Թեւոսյանն անակնկալի եկավ, վրդովվեց, թե ինքը չի կարող առաջադրվել, շահերի բախում կառաջանա` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է:

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հերթական մեծաթիվ պատվիրակությունը պատրաստվու…

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հերթական մեծաթիվ պատվիրակությունը պատրաստվում է վոյաժի, այս անգամ՝ Շվեյցարիա, Ժնեւ, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին մասնակցելու։ Այցը կկայանա հոկտեմբերի 12-18-ը։ Պատվիրակության կազմում, ԱԺ նախագահի սովորույթի համաձայն, ընդդիմադիրներ չկան։ Փոխարենը Ալեն Սիմոնյանի անդավաճան ուղեկից Հասմիկ Հակոբյանն է՝ նրա նախկին օգնականը, որն այդ կարգավիճակից չի հրաժարվել անգամ պատգամավոր դառնալուց հետո, նաեւ Ծովինար Վարդանյանն է, Արսեն Թորոսյանը, աշխատակազմի 9 անդամ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

  • Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջար…

    Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ արդարադատության նախարարի թեկնածուի նշանակման հարցում, այսինքն` համաձայնել, որ ինքը թեկնածու առաջարկի, եւ կարճ ժամանակում կտեսնի, թե ուր է գնում երկիրը, ու Հայաստանում արդարադատությունն ինչ բարձր մակարդակի է հասնում։ Ասել է, որ իր վրա կվերցնի ոլորտի պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, ասել է` կքննարկենք, կմտածեմ:
    Արդարադատության նախարար նշանակող այս մարդիկ անգամ չգիտեն, որ նախարարության անվան «արդարադատություն»-ը ոչինչ չի նշանակում` նախարարությունը ոչ մի կապ չունի արդարադատության հաստատման հետ, դատարաններն այժմ նվազագույն կախվածություն ունեն այս գերատեսչությունից:

  • Աննա Հակոբյանը կրկին ընթրիքի է հրավիրում` այս անգամ հաջողակ տղամարդկանցԱննա Հակո…

    Աննա Հակոբյանը կրկին ընթրիքի է հրավիրում` այս անգամ հաջողակ տղամարդկանց

    Աննա Հակոբյանը կրկին ընթրիքի է հրավիրում` այս անգամ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով:
    Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին: Ընթրիքի մասնակցության տոմս ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին: Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետ՝ հոկտեմբեր 24, 2024:

  • Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է Աջապահյանի հայտարարությանըԵրկրորդ նախագ…

    Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է Աջապահյանի հայտարարությանը
    Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ և երրորդ նախագահների ստվերն է և ուրվականը․
    «Ընթացիկ իրավիճակի մասին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:
    Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։
    Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞…:

  • Երկու օր է՝ կերթամ-կուգամ, հերթս չի հասնի․ անձնագիր ստանալը տարեցների համար փորձ…

    Երկու օր է՝ կերթամ-կուգամ, հերթս չի հասնի․ անձնագիր ստանալը տարեցների համար փորձություն է
    «Հերթագրվել, եկել եմ, հերթս մի ամիս հետո հասավ, հըմի երկու օր է՝ կերթամ-կուգամ, կըսեն կոդ պիտի եղնի քեզ եկած, էդ կոդդ ըստեղ լրացրու, չիդեմ՝ ինչ կոդ է, ուր պիտի եկած էղներ։Կըսեն՝ որ էդպես է, սպասի, օրվա վերջ, հերթդ հասավ-հասավ, երկու օր է՝ հերթս չի հասնի »,-նեղսրտած ասում է 74-ամյա գյումրեցի թոշակառու Սարգիս Վանիկյանը։