Category: Hraparak.am

  • Գնում ենք «Հ1»՝ ուղիղ եթերի պահանջովԲագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարար…

    Գնում ենք «Հ1»՝ ուղիղ եթերի պահանջով
    Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ աջակիցների հետ երթով գնում են Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։
    Նա նշեց, թե տեղում կորոշեն՝ ինչ գործողություններ են կատարելու:

  • Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայր…

    Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ։
    Բագրատ Սրբազան

  • Նուբար Աֆեյանը լավ չի հասկացել Նիկոլ Փաշինյանին Ռուբեն Վարդանյանի ընկերը, գործըն…

    Նուբար Աֆեյանը լավ չի հասկացել Նիկոլ Փաշինյանին
    Ռուբեն Վարդանյանի ընկերը, գործընկերը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ չի ուզում քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Մինչդեռ իշխանականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել են, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ եւ եթե անգամ գերիներով զբաղվում է, գերիներին ազատ արձակելու հարցը դրված չէ որպես բանակցությունների նախապայման։ 44-օրյա պատերազմից հետո համաձայնեցված միակ փաստաթուղթը, որում հստակ ամրագրված է գերիներին վերադարձնելու հրամայականը, 2020 թ․-ին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որն, ըստ էության, այլեւս անպիտան փաստաթուղթ է` չեղարկված։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինին ասել է. «Այս փուլում Ադրբեջանի հետ եկկողմ ձեւաչափով աշխատելն ավելի արդյունավետ է»։ Փաստացի Ալիեւի հետ ուղիղ բանակցող Փաշինյանը գերիների վերադարձի հարցը չի դիտարկում որպես կարեւոր հարց եւ բանակցությունների հիմքում չի դնում։

  • Իրավապահները շարժման անդամներին հալածանքների են ենթարկել«Երեկ գիշերվանից սկսած ի…

    Իրավապահները շարժման անդամներին հալածանքների են ենթարկել
    «Երեկ գիշերվանից սկսած իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին, այսօր էլ փողոցից առանց պատճառի կալանել, տարել են այն մեքենան, որի վրա դրված էին մեր երաժշտության սարքերը»,-նշեց նա:
    Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը, որով կոչ են արել հավաքի մասնակիցներին զերծ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, Բագրատ Սրբազանն ասաց.
    «Այդ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է այսօրվա իշխանությունների հակասահմանադրական, հակապետական գործունեությանը։ Վերջապես ԱԱԾ–ը կարողացավ ուժ գտնել իր մեջ և այդ հայտարարությունն անել։ Մինչև հիմա ազգային անվտանգությունը պետք է ձերբակալած լիներ այդ մարդկանց»։

  • Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, բայց իրենք հոգեպես ծնվել են փողոցում, հոգեպ…

    Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, բայց իրենք հոգեպես ծնվել են փողոցում, հոգեպես էլ մնացել են փողոցում
    Փողոցային խուլիգանների ասածն արժեք չունի
    Բագրատ Սրբազան

  • Փաշինյանն ասաց՝ որքան տարածք են օկուպացրել ՀՀ-ից«Հայաստանի վերաբերյալ իմ և ձեր պ…

    Փաշինյանն ասաց՝ որքան տարածք են օկուպացրել ՀՀ-ից
    «Հայաստանի վերաբերյալ իմ և ձեր պատկերացումները տարբեր են. իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ը միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա գոյություն ունի: Այո, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքից օկուպացված տարածքներ կան՝ ավելի քան 200 քկմ, բայց ասում ենք՝ մենք այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի»։

  • Ի՞նչ է կատարվում կառավարության մոտակայքում` հանրահավաքին ընդառաջԻնչպես հայտնի է,…

    Ի՞նչ է կատարվում կառավարության մոտակայքում` հանրահավաքին ընդառաջ
    Ինչպես հայտնի է, մոտ մեկ ժամից Հանրապետության հրապարակում մեկնարկելու է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հերթական հանրահավաքը: Այս պահին կառավարության մոտակայում ոստիկանական ուժեր են կուտակվում:

  • Ի՞նչ է գրված խաղաղության պայմանագրումՉենք կարող պահել թուղթն ու ասել` առաջին կետ…

    Ի՞նչ է գրված խաղաղության պայմանագրում
    Չենք կարող պահել թուղթն ու ասել` առաջին կետում ինչ է գրված, երկրորդում՝ ինչ, ու այդպես շարունակ։ Դա կոռեկտ չի լինի երկրորդ կողմի համար: Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության պայամանգրի բովանդակության մասին:
    «Խաղաղության պայամանգրի բովանդակությունը, որն առաջարկել են, հանրության համար բացահայտված է:
    Այդ կետերին ես անդրադարձել եմ տարբեր առիթներով, գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա»,- նշեց նա:

  • «Արմ Կոնսուլը» պահանջում է քրեական գործ հարուցել Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատ…

    «Արմ Կոնսուլը» պահանջում է քրեական գործ հարուցել Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ

    «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով։

  • Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել ենՓաստաբանական թիմի գր…

    Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել են

    Փաստաբանական թիմի գրագետ իրավական աշխատանքի արդյունքում` Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը, այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Նորայր Գրիգորյանը: