Category: Hraparak.am

  • Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի …

    Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը։ Բանաձեւի համահեղինակներից է նաեւ Հայաստանը։ Բանաձեւի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի եւ այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի սրմանը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան եւ այլն։ Հայաստանի այս դիրքորոշումն ուշագրավ է արտաքին վերջին զարգացումների համատեքստում։
    Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմից հետո անշեղորեն առաջ էր տանում հակառուսական գիծը եւ միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձեւերին, այժմ ոչ միայն կողմ է քվեարկում, այլեւ համահեղինակում է: Փորձագետները կանխատեսում էին, որ Բայդենի վարչակարգի տապալումից եւ տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնումից հետո Փաշինյանը «վերադառնալու» է Պուտինի գիրկը եւ առավել անհեթեթ իրավիճակներում է հայտնվելու, ինչպես այս դեպքում, երբ իր պետության մեջ անգամ նախկիններին ու ընդդիմությանը չի հանդուրժում, բայց համահեղինակում է խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ մի բանաձեւ։

  • Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբե…

    Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացվեն (կգործի ՏԻՄ օրենքի այն նորմը, որ եթե նիստ է գումարվում, եւ երկու անգամ քաղաքապետ չի ընտրվում, ավագանին լուծարվում է, ու 30 օր անց ընտրություն է նշանակվում), սակայն տեղի քաղաքական դաշտում, մասնավորապես` ընդդիմադիրների մոտ, դեռ ցաքուցրիվ վիճակ է։ Մասնակցելու նախնական մտադրությունների մասին են հայտնել Դոգի ղեկավարած ԴՕԿ-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», ինչպես նաեւ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը։
    Փոխարենը` ռադիկալ ընդդիմադիրները դեռ լռում են։ Մենք տեղեկացանք, որ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ են կոնսուլտացիաներ իրականացնում, նրան համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը կատեգորիկ մերժում է։

  • Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում է․ այդ մասին հայտնել է «Համայնքային…

    Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում է․ այդ մասին հայտնել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» նախագահ Օլեգ Դուլգարյանը։
    «Այսօր մեծ պատասխանատվությամբ և բավականությամբ, Հայաստան-Վրաստան սահմանին, գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին , ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը»,- գրել է Դուլգարյանը։

  • Մասնագետներն ակնկալում են, որ 2024-25 սեզոնին Գանայում կակաոն կթանկանա՝ 23-24 սե…

    Մասնագետներն ակնկալում են, որ 2024-25 սեզոնին Գանայում կակաոն կթանկանա՝ 23-24 սեզոնի էժանացումից հետո։ Համաձայն բորսայական տվյալների, մեկ տոննա կակաոյի հատիկները Գանայում արժե 3006 ամերիկյան դոլար։ Նախորդ սեզոնին այն կազմել է 2909 դոլար։ Թանկացմամբ՝ նպատակ կա ամրացնել արտադրողների դիրքերը, բարձրացնել նրանց եկամուտները, արտադրության ոլորտը դարձնել ավելի կայուն։
    Այս թանկացումը, համաձայն Գանայի իշխանությունների, կարող է ավելացնել արտադրության ծավալները մինչեւ 650 հազար տոննայի։ Նախորդ սեզնոին կակաոյի հատիկների արտադրական ծավալը կազմել է 425 հազար տոննա։

  • Դատարանն այսօր վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը: «Սա մե…

    Դատարանն այսօր վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը:
    «Սա մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում: Դրական եմ համարում դատարանի որոշումը: Սա շինծու գործ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

  • 2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվե…

    2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։
    Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում և ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները։

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերի…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը:
    Հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր:
    «Դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի դիմաց զրոներ էին։
    Այդպիսով` ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը չընդունվեց:
    Հիշեցնենք` պատգամավորների ¼-ի պահանջով ԱԺ-ում Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում էր հրավիրվել:
    Ընդդիմությունը պահանջում էր, որ Բաքվում նախաձեռնված COP 29-ի շրջանակներում ԱԺ-ն պահանջ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն:

  • Գրել էինք, որ իրավապահները խուզարկություն իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշ…

    Գրել էինք, որ իրավապահները խուզարկություն իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին ասացին, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար:
    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում:
    Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը։