Category: Hraparak.am

  • Գրել էինք, որ իրավապահները խուզարկություն իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշ…

    Գրել էինք, որ իրավապահները խուզարկություն իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին ասացին, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար:
    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում:
    Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը։

  • Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչակա…

    Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
    Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

  • «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին անդամ, …

    «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2020-ին ՔՊ-ի ցուցակով մանդատ ստացած, ապա խմբակցությունից դուրս եկած եւ Քոչարյանի թիմին անդամագրված Աննա Գրիգորյանի եղբորը` Արթուր Գրիգորյանին, ազատել են աշխատանքից: Նա ԱԱԾ-ում էր աշխատում:
    Մոտ 2 ամիս առաջ նրան ուղարկել են կադրերի ռեզերվ: Կատարվածը վերագրվել է քրոջ ընդդիմադիր գործունեությանը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն, չգիտես ինչու, խմբակցությունից ոչ մեկը, այդ թվում` Աննա Գրիգորյանը, չցանկացան մեկնաբանություն տալ:
    Ակնհայտ է, որ այս անձանց ընդդիմադիր կեցվածքը մինչեւ իրենց ընտանիքի անդամների կամ նրանց խնդրանքների տիրույթն է ձգվում: Դրանից այն կողմ սկսում են աշխատել նեղ անձնական շահերը: Սյունիքից մեզ ասացին, որ այս «կոնսպիրացիան» Արթուր Գրիգորյանի խնդրանքով է իրականացվում: Թերեւս, դեռ հույս ունի վերականգնվել աշխատանքում:

  • ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապար…

    ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց․
    «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։ Այսինքն, ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի՝ արեւմտամետ կուրսի որդեգրումը` Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ․
    Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս հայտարարությունը Հայաստան է այցելել ՌԴ ԱՀԾ պաշտոնյաների պատվիրակություն եւ ներկայացրել իրենց տնօրինած ինֆորմացիան, թե որոշ կազմակերպություններ եւ իշխանության ներկայացուցիչներ ինչ գումարներ են ստանում Արեւմուտքից` հակառուսական պրոպագանդայի համար։ Ակնարկել են, որ Հայաստանում էլ, Վրաստանի օրինակով, ընդունեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ արտերկրից ստացվող գումարների հոսքը կանխելու համար։ Եթե ոչ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը: Թե ինչպես, չմանրամասնեցին։

  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջա…

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր ջանքերին հանուն կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի:
    Այս մասին Շառլ Միշելը գրառում է կատարել X միկրոբլոգում՝ հայտնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
    Նա նշել է, որ անցյալ շաբաթ Բուդապեշտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո նույնպես քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:
    «ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- գրել է Միշելը։

  • «Եթե նա ընտրվի, ով գիտե, միգուցե այս անգամ ես հեռանամ Միացյալ նահանգներից»,-ասել…

    «Եթե նա ընտրվի, ով գիտե, միգուցե այս անգամ ես հեռանամ Միացյալ նահանգներից»,-ասել էր Շերը: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփի դեպքում Շերին ամենաշատը մտահոգում է տրանսգենդերների նկատմամբ վերաբերմունքի խիստ բացասական փոփոխությունը: Հիշեցնենք, որ Շերի կենսաբանական դուստրը սեռափոխություն է իրականացրել և այդ հարցը Շերի համար բավականին ցավոտ է:
    Դեռևս 2015-ին Շերն այն ժամանակ թվիթերյան իր էջում գրել էր, որ եթե Թրամփն ընտրվի ԱՄՆ նախագահ, ապա ինքը կհեռանա Յուպիտեր մոլորակի վրա բնակություն հաստատելու: Հոլիվուդի գեղեցկուհիներից մեկը` Շերոն Սթոունն էլ այս տարվա հուլիսին էր հայտարարել Միացյալ Նահանգներից հեռանալու մտադրության մասին, եթե Թրամփն ընտրվի նախագահ: «Այս պահին ես Իտալիայում տուն ձեռք բերելու մասին եմ մտածում։ Կարծում եմ, դա լավ որոշում է այս պահի համար»,-հայտարարել է Հոլիվուդի գլխավոր շիկահերը:

  • Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է…

    Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Մենք կապ հաստատեցինք «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի մեր աղբյուրի հետ։ Մեզ փոխանցեցին, որ նախագահը այս օրերի ընթացքում մեկ անգամ է այցելել հիվանդանոց՝ տեսակցելու Լևոն Տեր–Պետրոսյանին, ով այս պահին գտնվում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։ Ձոխանցեցի, որ նախագահ Խաչատուրյանը հիվանդանոց չի դիմել, ստուգումներ չի անցել, չի հոսպիտալացվել։

  • Ըստ տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմ…

    Ըստ տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էր կրակոցներ։