Category: Hraparak.am

  • Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագր…

    Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանողներն ու մագիստրանտները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ: Կառավարության նիստում վարչապետի այն հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:
    Երեկ մեզ հետ կապվեցին բուհի մի խումբ ուսանողներ, որոնք տեղեկացրին, որ մինչ օրս չեն ստացել կրթաթոշակները։ Ըստ նրանց՝ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, իրենք պատրաստվում են դիմել վարչապետին, քանի որ նա նախօրեի նիստում հայտարարել է, որ այսուհետ ժամկետների խախտման համար պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն: Ի՞նչ տարբերություն` ոլորտն ուժայի՞ն է, թե՞ կրթական:

  • Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնո…

    Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, որը պատերազմի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր էր, պատերազմից հետո մանդատը վայր դրեց: «Այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարում եմ նախեւառաջ ի՛մ անձնական եւ ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ»,- հայտարարել էր նա: Բայց պարզվեց, որ արագ հաշտվեց այդ «իրողության հետ» եւ շաբաթներ անց նշանակվեց մարզպետի տեղակալ։ Նա ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին է, որի պատվին Արցախի Ջաբրայիլի շրջանը կոչվել է Մեխակավան։

  • Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտն…

    Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հատուկ ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն և հայելային կերպով կպատասխանի էսկալացիային։

  • Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տեւած հարցաքննությունից հետո քննիչները,…

    Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տեւած հարցաքննությունից հետո քննիչները, մեր տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը, իբրեւ թե` նրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար:
    Ակնհայտ է, որ խախտվում է պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը:
    Մանավանդ գլխավոր դատախազը դեռ չի մտել Ազգային ժողով եւ չի ստացել խորհրդարանի համաձայնությունը նման ռեպրեսիվ գործողություններ կիրառելու համար։

  • Ռուսաստանն առաջին անգամ Ուկրաինայի դեմ օգտագործել է РС-26 «Рубеж» միջմայրցամաքայ…

    Ռուսաստանն առաջին անգամ Ուկրաինայի դեմ օգտագործել է РС-26 «Рубеж» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄՄԲ), The Financial Times-ին հայտնել է ուկրաինական ռազմական աղբյուրը։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի տվյալներով՝ հրթիռը, որը զինված չէ միջուկային մարտագլխիկով, արձակվել է Դնեպր քաղաքի ուղղությամբ՝ յոթ Х-101 թեւավոր հրթիռների հետ։

  • Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լին…

    Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը եւ դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաեւ այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։

  • Թեեւ ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղությա…

    Թեեւ ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։ Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը, ինչին ՀՀ իշխանությունները չեն առարկել, սակայն Ադրբեջանը հետո այդ պահանջը վերաձեւակերպել է, որ խոսքը վերաբերի նաեւ ԵՄ դիտորդներին:
    Մինչդեռ Արեւմուտքը ճնշումներ է գործադրում, որ ԵՄ դիտորդները մնան եւ շարունակեն հետեւել տարածաշրջանային իրադարձություններին, ուստի պետք է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։

  • Տեղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի…

    Տեղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու, որոնց մասին թիմում բացահայտ խոսում են, որ թմրանյութերի հանդեպ սեր ունեն։ Նրանց մեջ պատգամավորներ կան, նախարարներ։ ՔՊ-ում թմրանյութերի նկատմամբ հակվածության մասին հատկապես շատ է խոսում Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, Հրաչ Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է «դեղ ցրողներ», «նարկոբարոններ» եւ այլ արտահայտությունների համար կանչվել վարչություն` պատասխան տալու։ Չնայած «գորգի վրա» հայտարարել է, թե ապացուցեք, որ նման բան եմ ասել, սակայն ակնարկել է, որ այնպես չէ, թե թիմին խորթ երեւույթ է թմրամոլությունը, եւ խոսքում ասել է, որ պետք է հետաքրքրվել, ու ամեն ինչ կպարզվի։
    Ի դեպ, երեկ Կարեն Սարուխանյանի մասին լուրեր տարածվելուց հետո ԱԺ կուլիսներում որոշ իշխանականներ խոսում էին, թե տեսնենք՝ Սարուխանյանին կհորդորի՞ մանդատը դնել։