Category: Hraparak.am

  • Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տե…

    Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար, գրել է Նիկոլ Փաշինյանը

  • Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությա…

    Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկանում ենք կուսակցության կայքէջից։
    Նուբարաշեն Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Անդրանիկ Գասպարյանի , Նոր Նորք ՏԿ-ում՝ Արմեն Կոտոլյանի, Դիլիջան ՏԿ-ում՝ Դավիթ Սարգսյանի, Թալին ՏԿ-ում՝ Տավրոս Սափեյանի, Ծաղկահովիտ ՏԿ-ում՝ Նորաին Հակոբյանի, Արմավիր ՏԿ-ում՝ Դավիթ Խուդաթյանի, Փամբակ ՏԿ-ում՝ Սուրեն Կոստանյանի, Տաշիր ՏԿ-ում՝ Ջոն Պողոսյանի թեկնածությունները։
    Քննարկվել են նաև ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։

  • Երևանի հասարակական տրանսպորտից օգտվող սոցիալական որոշ խմբեր կօգտվեն ուղեվարձի ար…

    Երևանի հասարակական տրանսպորտից օգտվող սոցիալական որոշ խմբեր կօգտվեն ուղեվարձի արտոնությունից:
    1.Երևանի հիմնական և ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար սահմանվել է 20%,
    2.Երևանի քոլեջների, ուսումնարանների և ԲՈՒՀ-երի ուսանողների (անկախ հաշվառման վայրից) համար՝ 15%,
    3.Երևանում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ 30%,
    4.Երևանում հաշվառված անապահովության նպաստառուների համար՝ 20%,
    5.ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ու Երևանում հաշվառված ծնողազուրկ աշակերտները և ուսանողները, ինչպես նաև Երևանի պատվավոր քաղաքացիները, Երևանում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողները կերթևեկեն անվճար:
    Արտոնությունների նշված փաթեթից կօգտվի շուրջ 550 հազար քաղաքացի:

  • Երևան քաղաքի այն բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքային բյուջեից 1 միլիո…

    Երևան քաղաքի այն բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքային բյուջեից 1 միլիոն դրամ կստանան։ Նախագիծը Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը։
    Որոշումն ընդունվեց 51 կողմ և 2 ձեռնպահ ձայներով:

  • Մենք տեղեկացանք, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարե…

    Մենք տեղեկացանք, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նույնպես «SMS է ստացել» եւ ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը մանդատը վայր դնելու վերաբերյալ: Բացատրությունը մոտավորապես այսպիսին է եղել, որ չէր կարելի վարչապետի նշանակած կադրի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ նման ելույթ ունենալ եւ նրան հեղինակազրկել:
    Խոսքը, հիշեցնենք, հայտնի լսումների ժամանակ Նարեկ Զեյնալյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա դիտողություն արեց չափն անցած Քյարամյանին, որ դուք ձեր աշխատավայրում չեք` ձեռքով-ոտքով մի խոսեք պատգամավորների հետ, հարգալից արտահայտվեք:
    Պատգամավորին վայել այս դիտարկումները, պարզվում է, Փաշինյանի սրտով չեն եղել` նա միայն «ուսապարկերին» է հանդուրժում եւ արժանապատիվ պահվածքի յուրաքանչյուր դրսեւորում իրեն ուղղված մարտահրավեր է համարում, իսկ Զեյնալյանը փորձել է երկրի գլխավոր քաղաքական մարմնի ներկայացուցչին վայել ելույթ ունենալ, ուստի անսպասելի չէ այս հորդորը:

  • Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու այսօրվա նիստին վիճաբանություն տեղի ունեց…

    Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու այսօրվա նիստին վիճաբանություն տեղի ունեցավ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի եւ ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների միջեւ։
    Միմյանց վրա գրիչ շպրտեցին, գոռգոռացին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ չէր կարողանում նրանց կարգի հրավիրել։
    Ընդմիջման ընթացքում Անի Խաչատրյանի եւ ավագանու անդամների միջև վիճաբանությունը շարունակվեց։
    Միջանցքում լսելի եղան Անի Խաչատրյանի արտահայտությունները` «այ համբալ», «քնձռոտ»։
    Նրա գործընկերները հանգստացրին նրան եւ միասին գնացին։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, որոշում է ստորագրել, որով Շրջակ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, որոշում է ստորագրել, որով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալին ազատել է պաշտոնից։
    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
    Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
    Հիշեցնենք՝ Մկրտչյանը 2023-ի հունվարի 13-ին նշանակվել էր Արդարադատության նախարարի տեղակալ, 2024-ի հուլիսի 31-ին ազատվել էր նշված պաշտոնից և նշանակվել ՇՄ նախարարի տեղակալ։

  • Երևանի ավագանոի այսօրվա նիստում կռիվ եղավ` ընդդիմադիր եւ իշխանական ավագանու անդա…

    Երևանի ավագանոի այսօրվա նիստում կռիվ եղավ` ընդդիմադիր եւ իշխանական ավագանու անդամների միջեւ։
    «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը նստած տեղից ելույթ ունեցավ, իր խոսքում հիշատակեց Ռոբերտ Քոչարյանին։
    Ընդդիմադիր խմբակցություններն էլ հակադարձեցին նրան, մեծ վեճ եւ կռիվ եղավ, բոլորը նստած տեղներից վեր կացան։
    Ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը նրան դիմելով ասաց` թուրքի պահած ես դու, սկսվեց լեզվակռիվ, իրար վրա գրիչ շպրտեցին։

  • Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձեւով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի…

    Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձեւով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց երես առ երես հայտնել իր դժգոհությունները եւ հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը: Իր որոշման մասին տեղեկացրել է Վոթսապ կապով գրված հաղորդագրություններով, ինչն անակնկալի է բերել ազատվողներին։
    Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է այդ հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»: Սակայն զանգել է մտերիմներին եւ հավաքել: Խմբով մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը, փորձելով հասկանալ` ինչ անել, պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչեւ լույսը բացվի։ Հավաքին մասնակցել է նաեւ Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ այլք։ Ի դեպ, Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանն Ավինյանի ընկերներն են։