Category: Hraparak.am

  • Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությու…

    Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 69,94%-ի մշակման արդյունքներով հավաքում է ձայների 52,98 %-ը, տեղեկացնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։
    Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը։
    Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 58,94%, քվեարկել է 2060412 մարդ, հաղորդում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

  • Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 69,94 տոկոսի մշակման արդ…

    Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 69,94 տոկոսի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 52,98 տոկոսը: Այս մասին ասվում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։
    Վերջին տվյալներով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս:
    Հատկանշական է, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը վստահ հայտարարել են իրենց հաղթանակի մասին:
    Հավելենք, որ բոլոր ընտրատեղամասերն արդեն փակվել են: Ընթանում է ձայների հաշվարկը:
    Հայտնի է նաև, որ Վրաստանի կառավարության շենքի բակում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել։ Ավելի վաղ վարչապետ Կոբախիձեն հայտնել էր, որ ընդդիմությունն ընտրությունների ավարտից հետո մտադիր է ցույցեր կազմակերպել:

  • Եվրոպական Վրաստանը 52 տոկոսով հաղթում է նույնիսկ չհաշված ընտրությունները կեղծելո…

    Եվրոպական Վրաստանը 52 տոկոսով հաղթում է նույնիսկ չհաշված ընտրությունները կեղծելու փորձերն ու սփյուռքի ձայները։ Վրաստանը ցույց է տվել ժողովրդավարություն, եվրոպականություն և հասունություն… Ես հպարտ եմ և վստահ մեր եվրոպական ապագայի վրա»,- X սոցիալական հարթակում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

  • Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին հեռացրին նախկինների հետ կապի պա…

    Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին հեռացրին նախկինների հետ կապի պատճառով, չնայած մոտ 10 տարի նա եղբոր հետ չէր շփվում: Իսկ հիմա քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, որին, ըստ մեզ հասած լուրերի, Նիկոլ Փաշինյանն է ուզում նշանակել, բայց որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ: Նա «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է, ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբոր որդու կինը։
    Ի դեպ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ է Վարդապետյանների ազգականը։ Արփինե Սարգսյանը, Գրիգոր Մինասյանի նման, մտերիմ է նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, Անդրեասյանի մոտ ընկերն է՝ նրա խորհրդականն էր, երբ Անդրեասյանը նախարար էր, ապա նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական, իսկ այժմ Դատական դեպարտամենտի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Այսինքն՝ այս պարագայում նաեւ շահերի բախում գոյություն ունի:

  • Երեկ դեսպանների հերթական ռոտացիան տեղի ունեցավ. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համ…

    Երեկ դեսպանների հերթական ռոտացիան տեղի ունեցավ. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հետ կանչվեց Իտալիայից եւ գործուղվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը` Բուլղարիա: Նրա փոխարեն նշանակվեց Փաշինյանի «լյուբիմչիկ» Վլադիմիր Կարապետյանը։ Դիվանագիտական շրջանակներում չարախնդում են, որ «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»:
    Սերժ Սարգսյանի ժամանակ նախագահականում աշխատած, կրթությամբ արեւելագետ Համբարձումյանը 2018-ին արագ ճամբարափոխ եղավ` նշանակվելով Փաշինյանի կառավարության արտաքին կապերի վարչության պետ, իսկ 2020-ին՝ Իտալիայում ՀՀ դեսպան: Ասում են՝ նա աջակցել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական վարույթներին եւ անգամ որդեգրումների գործով է փորձել ամեն ինչ անել, որ «միշիկական» հետքը հաստատվի: Մասնավորապես՝ Ֆլորենցիայում Մինասյանի հյուրանոցի փաստը, մեր տեղեկություններով, նրա օգնությամբ է բացահայտվել: Բայց, ինչպես տեսնում ենք, սա առաջին դեպքը չէ, որ ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են:

  • Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին՝ հրեական …

    Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին՝ հրեական պետության ուղղությամբ տեղի ունեցած զանգվածային հարվածի։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։
    «Իսրայելը վաղ առավոտյան հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին նրա զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակման»,- գրում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
    Իրանի պետական ​​հեռուստատեսությունն իր հերթին հայտնել է երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում պայթյունների մասին, ընդգծում է պորտալը։

  • Մեր տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է արել աշխատան…

    Մեր տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է արել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող՝ Փարաքարում գտնվող «Լիանա գարդեն հոլ» ռեստորանում։ Պատմեցին, որ չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեպետ բավարար հիմքեր ունեցել են։ Տեղեկությունը ճշտեցինք նախարար Նարեկ Մկրտչյանից:
    Նա ասաց. «Այո, ռեստորանը պատկանում է իմ հորեղբորը, բայց ես տեղյակ չեմ այդ ստուգումներից։ Եթե նույնիսկ խախտումներ են հայտնաբերել, ապա համապատասխան ընթացք կտան»։ Հարցին՝ իրեն չե՞ն հայտնել, որ հորեղբոր ռեստորանում ստուգումներ են արել, ասաց․ «Իհարկե ոչ, եթե անգամ նման պրակտիկա լինի, ես՝ ինքս, կկանխեմ իմ տեղեկացնելը»: