Category: Hraparak.am

  • Հայտնի է, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխությու…

    Հայտնի է, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում, որն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Պարզվում է՝ իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները եւ, դիցուք, առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն․

  • Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, Սրբազան պայքարի անդամները հավաքվելու են Հ…

    Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, Սրբազան պայքարի անդամները հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի առջև։
    Վահագն Խաչատուրյանից պահանջելու են, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտգործնախարարներին…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
    Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։
    Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
    Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, այդ թվում` խաղաղության պայմանագիրը, սահմանազատումն ու սահմանագծումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մ…

    Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։
    Այս մասին այսօր ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը կլուծի բոլոր սկզբունքային հարցերը` խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ամուր հիմքեր ստեղծելու համար»,– ասել է նա։
    Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու նշել, որ դրա իրագործման դեպքում Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել իր տարածքով բեռների անցման անվտանգությունը։
    «Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի հաղորդակցությունների անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նշված է ինչ-որ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը»,– հավելել է նա։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը «outreach»/«…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը «outreach»/«ԲՐԻԿՍ+» ձևաչափով հանդիպման ժամանակ չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.
    «Սա սովորական պրակտիկա է, պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր»։
    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ԲՐԻԿՍ+–ի լիագումար նիստի ժամանակ միմյանց կողքի նստած Փաշինյանն ու Ալիևն կարճ զրույցի են բռնվել և փոխանակվել մտքերով:
    Ավելի ուշ նրանց քննարկմանը միացել են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրնեջանի ԱԳ ղեկավար Ջեհյուն Բայրամովը։

  • Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով այսօր համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագի…

    Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով այսօր համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին, մենք շաբաթներ առաջ էինք այս հնարավոր զարգացումների մասին գրել։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, փաստորեն, հասավ իր ուզածին ոչ միայն այն մասով, որ գահընկեց արեց համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանին, որն իր ազգականն է եւ իր շնորհիվ էր դարձել համայնքի ղեկավար, սակայն քանի որ ինչ-որ պահից սկսել էր չենթարկվել, հայտնվել էր պատգամավորի ցուցակում։
    Դրանից բացի, Կարեն Համբարձումյանին հաջողվեց իր ուզած մարդով փոխարինել, համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չէին․ ասում էին՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։

  • Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հ…

    Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թիմակիցների՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ հեռավար նիստ է անցկացրել՝ տեղեկացնելով դաշինքի հիմնադիր , Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մասին, ըստ որի՝ իրենց ողջ քաղաքական թիմը լքում է համայնքապետարանը: Սամսոնյանի հետ հեռանալու են նաև համայնքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր « Բալասանյան դաշինք»-ի կողմից են նշանակված:
    Համայնքապետարանի մեր աղբյուրը նշում է, որ պատրաստ է արդեն Սամսոնյանի հրաժարականի տեքստը, որը ամենայն հավանականությամբ կհրապարակվի մինչև շաբաթվա վերջ, դրան հաջորդելու է ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը, մանդատներից հրաժարվելու են նաև հաջորդիվները՝ այդ կերպ հող նախապատրաստելով նոր ընտրություններին, որը պահանջել է իշխող Քաղաքացիական կուսակցությունը: Մեր աղբյուրի խոսքով՝ ճամպրուկային տրամադրություն է Գյումրու համայնքապետարանում, ավագ մասնագետից մինչև կրտսեր՝ իրենց իրերն են հավաքում:

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի արտահ…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի արտահայտություն են փոխանակել Կազանում այսօր ընթացող Outreach/BRICS+ ձևաչափով հանդիպման ժամանակ։
    ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանդիպմանը երկու առաջնորդները նստած են միմյանց կողքին։
    Երբ սկսվել են ելույթները, Փաշինյանը դիմել է Ալիևին, որին հաջորդել է մտքերի կարճ փոխանակում: Թե ինչի մասին են նրանք զրուցել, չի լսվում, հաղորդում է գործակալությունը:
    Հավելենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի է ունենում կարծիքների ոչ պաշտոնական փոխանակում, երկու դեպքում էլ՝ Ռուսաստանում։
    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի միջև կարճ զրույց էր տեղի ունեցել։