Category: Hraparak.am

  • Ամիսը մի քանի անգամ լսում ենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է վթարի ե…

    Ամիսը մի քանի անգամ լսում ենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է վթարի ենթարկվել կամ կողաշրջվել, վատագույն դեպքում՝ շրջվել, անգամ առաջացել է պայթյուն եւ այլն։ Ամբողջ խնդիրն այն է, որ Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին հանձնելուց հետո գործող` շրջանցող ճանապարհը չի համապատասխանում միջազգային բեռնափոխադրումների ստանդարտներին, այնքան նեղ է, որ մեծ բեռնատարները ոլորաններով անցնելիս շրջվում են, վթարի ենթարկվում:
    Այժմ շահագործվող այդ ճանապարհը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակներում` որպես միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ եւ չափերով ու որակով խիստ զիջում է միջպետական` Երեւան-Գորիս-Կապան ճանապարհին: 2021-ին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը թշնամու կողմից գրավելուց հետո, շրջանցող ճանապարհը դարձավ հիմնական եւ փոքր ինչ բարեկագրվեց` ասֆալտապատվեց, սակայն այն շատ նեղ է բեռնատարների, տուրիստական մեծ ավտոբուսների երթեւեկության համար։ Վերջին տարիներին ճանապարհի՝ Քաջարանի հատվածը լայնացվեց, սակայն դա․, ինչպես երեւում է, նույնպես իրավիճակը չի փոխել։

  • Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում մեր հայրենակիցները ֆիքսել են Նիկոլ …

    Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում մեր հայրենակիցները ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին, փոքր դստեր՝ Արփիի հետ։ Աննա Հակոբյանի հետ են եղել նաեւ օգնականը եւ անվտանգության աշխատակիցը։
    Լուսանկարը «Հրապարակ»-ին ուղարկող անձը պատմեց, որ թեեւ իշխանական ընտանիքը թռել է էկոնոմ դասով, սակայն օդանավից իջնելիս, հատուկ պահպանվող տարածքում, նրանց դիմավորել են բարձր դասի ամենագնաց մեքենայով, որ հանկարծ անձնագրային ծառայությունում շարքային մարդկանց հետ հերթ չկանգնեն։ Սա նոր բան չէ, որ Փաշինյանն ու իր կինը ցուցադրում են իրենց «համեստ» կյանքն ու կենցաղը՝ էկոնոմ դասով մեկնելով, մյուս կողմից` մնացած բոլոր հարցերում VIP ծառայություններից, հատուկ արտոնություններից են օգտվում։ Նշենք նաեւ, որ օդանավը, որը Երեւան-Ֆրանկֆուրտ թռիչքներն է իրականացնում, մեծ հաշվով չունի բիզնես դաս, բիզնես են համարվում օդանավի առաջին շարքերը, որոնք էկոնոմից առանձնանում է ընդամենը վարագույրով։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմ…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։
    Քիչ առաջ էլ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

  • Նախօրեին վարչության կողմից Արմեն Խաչատրյանին եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին մ…

    Նախօրեին վարչության կողմից Արմեն Խաչատրյանին եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին մերժելուց հետո ՔՊ վերնախավը որոշել է իջեցնել նշաձողը, որը սահմանել էին Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո, թե հաջորդ նախարարը պետք է կին լինի, ՔՊ-ից լինի: Հիմա կողմ են՝ թեկուզ կին չլինի եւ ՔՊ-ական չլինի, միայն թե լինի։ Վարչության նիստի հաջորդ օրը ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն առաջարկել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, թեպետ Ռուբինյանն ի սկզբանե հրաժարվել էր։ Ասում են՝ Պողոսյանի առաջադրումն այնքան էլ պատահական չէ, վարչության անդամներին են փորձության ենթարկում:
    «Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին: Եթե թիմում կադր չկա, ուրեմն թող մերժողներից մեկն էլ ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը»,- ասաց խմբակցության մեր աղբյուրը։
    Ի դեպ, իշխող թիմում կասկած չունեն, որ նախարարի պաշտոնում հայտնվելու է նա, որին կորոշի Փաշինյանը։

  • ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի եւ Հայաստանի …

    ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման աղմկահարույց կանոնակարգը, որն ընդդիմության կողմից բնորոշվեց որպես հերթական զիջումների փաստաթուղթ։ Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ, այն դեպքում, երբ գործուղման մեջ գտնվողներն անգամ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, գրավոր թողել էին իրենց կողմ դիրքորոշումները:
    Գրավոր դիրքորոշումը` կողմ հայտնել էր 2 պատգամավոր․ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը: Իսկ Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցեւ իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին։ Մեզ թույլ չենք տա պնդել, որ սա եւս որոշակի դիրքորոշում է կամ ընդդիմանալու ձեւ: Թերեւս ուղղակի անփութություն է, թեեւ կարող է նաեւ էժան չնստել այս անձանց վրա:

  • Հայտնի է, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխությու…

    Հայտնի է, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում, որն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Պարզվում է՝ իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները եւ, դիցուք, առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն․

  • Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, Սրբազան պայքարի անդամները հավաքվելու են Հ…

    Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, Սրբազան պայքարի անդամները հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի առջև։
    Վահագն Խաչատուրյանից պահանջելու են, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։