Category: Hraparak.am

  • Անցած գիշեր 00։00-ից անց Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատի հատվածում քաշքշուկ …

    Անցած գիշեր 00։00-ից անց Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատի հատվածում քաշքշուկ է տեղի ունեցել։ Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ մոտ 6-7 պարեկային ծառայողների մեքենաներ են կանգնած եղել, տեղում եղել են քաղաքացիներ։
    Նկատելի է եղել նաեւ այն, որ պարեկների եւ քաղաքացու միջեւ քաշքշուկ է եղել։
    ՆԳՆ-ից դեպքի վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 00.45-ին Արարատի մարզի պարեկները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածից մեկ անձ խուլիգանության համար ներկայացրել են քննչական բաժին»։

  • Մենք պատրաստ ենք պատերազմի․ Իրանի ԱԳՆԻրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է …

    Մենք պատրաստ ենք պատերազմի․ Իրանի ԱԳՆ

    Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
    «Մենք պատրաստ ենք պատերազմի, մենք պատրաստ ենք խաղաղության, սա Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումն է՝ մենք բացարձակապես պատրաստ ենք պատերազմական վիճակի, սակայն չենք ձգտում պատերազմ»,- կրկնել է նախարարը:

  • Հայտնի է այսօր զոհված զինծառայողի ինքնությունըՄեր տեղեկություններով` այսօր զոհվա…

    Հայտնի է այսօր զոհված զինծառայողի ինքնությունը

    Մեր տեղեկություններով` այսօր զոհված զինծառայողը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր։ Մեկ տարուց ավել ծառայում էր։
    Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    Ուշագրավ է, որ անցյալ շաբաթ ևս ժամկետային զինծառայողի մահ էր գրանցվել` կրկին հրազենային վնասվածքով։

  • ՀՀ ՊՆ–ն հայտնում է զոհի մասինՀոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնա…

    ՀՀ ՊՆ–ն հայտնում է զոհի մասին
    Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

  • Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարա…

    Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարանցում է առաջացրել
    Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, սակայն այն չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։ Նիստին չներկայացան «Բալասանյան դաշինքի» և ՀՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաև քաղաքապետն ու փոխքաղաքապետերը։
    Փոխարենը նիստին պարտաճանաչորեն ներկայացել էին ՔՊ խմբակցության ավագանու անդամները։ Տեղեկացանք, որ «Բալասանյան դաշինք»-ում խառն են, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու ձերբակալությունը անակնկալի է բերել բոլորին, հատկապես փոխքաղաքապետերին, քանի որ նրանցից Լուսինե Սանոյանը Բալասանյանի քրոջ դուստրն է, իսկ Սուրեն Ջանոյանի անունը, ըստ շրջանառվող լուրերի, որոշակի առնչություն ունի Բալասանյանի որդու ձերբակալության հետ։ Մտավախություն կա, որ հաջորդը փոխքոաղաքապետն է լինելու։
    Այն, որ Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունը մտածված էր եւ քաղաքական հողի վրա է, շատերին կասկածի տեղիք չի տալիս․ ՔՊ-ն ամեն գնով գնւմ է իշխանափոխության, Գյումրին զավթելու հերթական պլանն է իրագործում։

  • Երկրաշարժ` Հայաստանում. ցնցումները զգացվել են Արտաշատ քաղաքումԺամը 20:44-ին Արտա…

    Երկրաշարժ` Հայաստանում. ցնցումները զգացվել են Արտաշատ քաղաքում
    Ժամը 20:44-ին Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: 
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում Դվին և Նարեկ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։

  • Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է. Ռուբեն Վարդանյանին վերա…

    Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է. Ռուբեն Վարդանյանին վերաբերու՞մ է
    Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բինագադիի շրջանային դատարանը քննել է գլխավոր դատախազության քննչական բաժնի և Ադրբեջանի գլխավոր դատախազի միջնորդությունները՝ անցյալ տարվանից ապօրինաբար Ադրբեջանի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի և Դավիթ Իշխանյանի և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ խափանման միջոցը կալանքի տեսքով երկարացնելու մասին։
    Պաշտոնապես չի հաղորդվում, արդյո՞ք խոսքը վերաբերում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցին:

  • 71 տարեկանում մահացել է էստրադային եւ ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Տեղեկությունը…

    71 տարեկանում մահացել է էստրադային եւ ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հայաստանի երգի պետական թատրոնը նշելով, որ Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս է մեզ հետ չէ: «Մեծ ցավով հայտնում ենք, որ անկրկնելի երգչուհի Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս մեզ հետ չէ: Միշտ հիշում ենք, լսում ու գնահատում»,-ասված է գրառման մեջ։
    Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ.-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել է։
    Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով։
    1992 թվականից բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։

  • Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է երկու ամսով: Այս մասին հայ…

    Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է երկու ամսով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
    Հիշեցնենք որ երեկ ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, մեծ աղմուկ-աղաղակով, երեխաների աչքի առաջ տարել էին Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, նա մեղադրվում է դպրոցականների նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարել մեջ․ Ծատուրյանը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ։