Category: Hraparak.am

  • Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուս…

    Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդների10 կետից բաղկացած պահանջ-խնդրագիրը։ Ամենախնդրահարույց հարցը «կանեցներում» զուգարան չունենալն էր։ Yerevan.am կայքում հրապարակվել է Ավինյանի որոշումը՝ 27,5 միլիոն դրամ հատկացնել «Երեւանտրանս» ՓԲԸ-ին՝ 43 հատ բիոզուգարան գնելու համար։ «Իրականում դրա մաքրության հարցը լուրջ է՝ հիմա «կանեցներում» մաքրող պիտի՞ պահեն։ Բիոզուգարան գնելն այդքան էլ խելամիտ չէր, նախ էդ զուգարանների հերը կանիծեն` կդառնա հակահիգիենիկ ինչ-որ բան»,- ասում է մեր աղբյուրը։
    Տարիներ շարունակ վարորդները ստիպված են եղել բնական կարիքները հոգալ այստեղ-այնտեղ՝ չունենալով վերջնակետերում տարրական կենցաղային պայմաններ, հիմա Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով։

  • ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍԿ-ի ղեկավար Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից ո…

    ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍԿ-ի ղեկավար Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից ու բախտակից Հակոբ Ասլանյանը չմասնակցեցին «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը։ Թեեւ քվեարկությունից օրեր առաջ Աղազարյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ դա լինելու է «թիկունքից հարված Ռուսաստանին», որը ներկայում գտնվում է պատերազմի մեջ, սակայն քվեարկության ժամանակ դահլիճ չեկան։
    Ինչո՞ւ էիք «թռել» քվեարկությունից․ երեկ մեր հարցին Աղազարյանը պատասխանեց․ «Այո, դեմ եմ նախագծին, գտնում եմ, որ շատ վատ՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ քաղաքական քայլ է, հետեւաբար, հետեւանքները շատ վատ են լինելու, բայց քննարկեցինք պարոն Ասլանյանի հետ եւ նպատակահարմար գտանք, որ չմասնակցենք քվեարկությանը: Չքվեարկելը եւ նախօրոք արտահայտվելը, որ դեմ եմ, չեմ կարծում, թե հնարավորություն կտա վաղը, մյուս օրը մանեւրելու»։ Նկատենք, որ Հակոբ Ասլանյանը նախկինում աչքի էր ընկնում հակառուսական հայտարարություններով։

  • Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հ…

    Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ մահացել էր Սեւանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի Արա Բանդուրյանի որդին էր Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։
    Հանրային աղմուկի հետեւանքով Բանդուրյանների որդին կալանավորվեց: Սակայն դեռ այն ժամանակ լուրեր կային, որ դա կարճ կտեւի: Երեկ տեղեկացանք, որ քրեական հեղինակությունների որդին տուն է գնացել. Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքով։ Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց լուրը. «Միջնորդություն ներկայացրինք, դատարանը հարգեց, բավարարեց՝ տնային կալանք սահմանեց։ Դատաքննության փուլում ենք, երեկ քրեական գործի փաստաթղթերն ուսումնասիրեցինք»։ Տեղեկացանք, որ մյուս մեղադրյալի՝ Միսաք Փաշիկյանի խափանման միջոցը չի փոխվել․ նա դեռ կալանքի տակ է։

  • Коллективная фальсификация во имя европейской ориентацииЗаконопроект «О начале п…

    Коллективная фальсификация во имя европейской ориентации
    Законопроект «О начале процесса вступления Республики Армения в Европейский Союз», внесенный в повестку парламента, представляет собой очередную фальсификацию. Его авторами выступают как власти Армении в лице правительства, так и силы, считающиеся их сателлитами, так называемый прозападный альянс. В случае принятия этого законопроекта будет дан официальный старт процессу вступления Армении в ЕС.
    Изначально прозападные силы заявляли, что их целью является проведение референдума по этому вопросу, а не принятие закона. Таким образом, общество Армении должно было решить, хочет ли страна присоединиться к ЕС. Подтверждением этого является тот факт, что инициаторы проекта обратились в ЦИК с заявлением о сборе подписей, необходимых для проведения референдума.
    Полная статья по ссылке

  • Коллективная фальсификация во имя европейской ориентацииЗаконопроект «О начале п…

    Коллективная фальсификация во имя европейской ориентации
    Законопроект «О начале процесса вступления Республики Армения в Европейский Союз», внесенный в повестку парламента, представляет собой очередную фальсификацию. Его авторами выступают как власти Армении в лице правительства, так и силы, считающиеся их сателлитами, так называемый прозападный альянс. В случае принятия этого законопроекта будет дан официальный старт процессу вступления Армении в ЕС.
    Изначально прозападные силы заявляли, что их целью является проведение референдума по этому вопросу, а не принятие закона. Таким образом, общество Армении должно было решить, хочет ли страна присоединиться к ЕС. Подтверждением этого является тот факт, что инициаторы проекта обратились в ЦИК с заявлением о сборе подписей, необходимых для проведения референдума.
    Полная статья по ссылке

  • Мы не участвовали в голосовании, чтобы не создавать впечатление, будто мы прот…

    Мы не участвовали в голосовании, чтобы не создавать впечатление, будто мы против 60 000 граждан Армении.
    Депутат, член АРФД Кристина Варданян: “В наших выступлениях была четко изложена позиция по поводу нереалистичной и несерьезной повестки. А неучастие в голосовании само по себе является позицией. Когда речь идет о таких деликатных вопросах, как инициатива 60 000 граждан и ценности, ассоциируемые с Европейским Союзом — демократия, прозрачность — мы также учитываем Соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве. Чтобы избежать разночтений, было принято именно такое решение. Но я не думаю, что здесь есть проблема с ясностью — наши выступления сказали все”.
    Полная статья по ссылке

  • ՔաղաքականությունԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅ…

    Քաղաքականություն
    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    13 Փետրվար 2025 | 20:010
    Facebook Twitter
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հայտարարությունը։
    «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4e97225671cd46f2035f429a40c60fbe
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հայտարարությունը

  • Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ ա…

    Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ գրառում կատարել:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9fe993bbc2cc85ee9725e96c8f3db544
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    2022 թվականին մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում. Արշավիր Ղարամյան

  • Եթե մի երկիր չի ուզում գնալ ԵՄ, բայց եւ չի կարողանում այդ մասին հայտարարել միջազ…

    Եթե մի երկիր չի ուզում գնալ ԵՄ, բայց եւ չի կարողանում այդ մասին հայտարարել միջազգային հանրությանը, ԵՄ-ին անդամակցության գործընթաց է սկսում նիկոլավարի, այսինքն՝ աղմուկ-աղաղակով, տուզիկ հալով իրեն փղի տեղ դրած, հետեւանքների մասին չմտածելով, խաբեությամբ, թոզ ու դուման անելով: Ու ինքն էլ կարծես մեջտեղում չկա… Ժողովրդին վահան դարձրած, մի քանի արեւմտամետ առաջը գցած, ինքն էլ հետեւից մարշ ածելով գալիս է: Է՛լ Վաշինգտոն վազել, է՛լ Փարիզ, է՛լ Սպիտակ տան պահակին տեսնել, է՛լ Մակրոնի հովանոցի տակ կանգնել՝ սովորական շուստրիություններ, որոնցով փորձում է Արեւմուտքին հավատացնել, թե Հայաստանն արեւմտյան վեկտոր է որդեգրում: Էդ մարդը կարծում է, որ Արեւմուտքը Հայաստանն սկսել է ճանաչել 2018 թվականի մայիսից՝ իր իշխանության գալու օրվանից, ու ինքն էլ իբր էն առաջնորդն է, որ ինչ ասի, Արեւմուտքը հալած յուղի տեղ ընդունելու է: Սխալվում է: Արեւմուտքը ոչ միայն Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթին չի հավատում, այլեւ թավշյա խեղկատակության հեքիաթին, որն Արեւմուտքում ավելի շատ հայտնի է որպես «հայկական հեղափոխություն»: Ախր իրենք են արել այդ հեղաշրջումը, չգիտե՞ն՝ ով է Նիկոլը, ում են բերել իշխանության… Այնտեղ Սահակաշվիլուն էլ գիտեն, Զելենսկուն էլ, անուն առ անուն` բոլորին, որոնց մեկ անգամ հետխորհրդային տարածքում բերել են իշխանության: Որպես կանոն, դրանք բոլորն իրենց երկրի եւ ժողովրդի շահերի վրա թքելու ունակ արարածներ են:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f42ece325245918a282fc892289dec7b
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Հիմնական զեկուցողը հուզված էր, ՔՊ-շնիկները` ապշահար, ընդդիմությունը՝ լարված

  • «Ես սխալվա իմ ընտրության մեջ․․․ Հիմա գան մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ը…

    «Ես սխալվա իմ ընտրության մեջ․․․ Հիմա գան մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե։ Ես իմ էրածս ընտրությունից շատ եմ փոշմանել, շատ․․․ Ի՞նչ տեսա Փաշինյանից՝ բացի վատից»,- «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է 53-ամյա Անահիտ Իգիթյանը, ով իր վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը չէ, բարեկամի տանն են ժամանակավոր հանգրվանել։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c9288c22ccb779633093a12c32ca3b73
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    «Փոշմանել եմ, մեշոկով փող էլ տան, էլ Փաշինյանին չեմ ընտրե»․ Ախուրյանցի Անո