Category: Hraparak.am

  • Бабаян готовит почву накануне выборовАрцахцы активно обсуждают возобновление тен…

    Бабаян готовит почву накануне выборов
    Арцахцы активно обсуждают возобновление теневого сотрудничества между Николом Пашиняном и Самвелом Бабаяном. По имеющейся информации, Бабаяну была предоставлена определенная квота на участие в строительных тендерах. Он, в свою очередь, консультирует арцахских предпринимателей, подсказывая, в каких конкурсах участвовать и как повысить шансы на победу при его поддержке. Основная цель этих действий — не столько извлечение финансовой выгоды, сколько привлечение на свою сторону как можно большего числа сторонников. Таким образом, Бабаян стремится сформировать значительный оппозиционный электорат в преддверии предстоящих парламентских выборов. Известно, что бывший командующий намерен принять участие в предстоящих парламентских выборах. У него есть гражданство Республики Армения, а также необходимый срок постоянного проживания в стране, что делает его право на участие в выборах легитимным.
    Статья по ссылке

  • Найден новый «виновник» в деле о взрыве в Степанакерте?В рамках уголовного дела,…

    Найден новый «виновник» в деле о взрыве в Степанакерте?
    В рамках уголовного дела, возбужденного по факту взрыва на топливном складе 25 сентября 2023 года в Степанакерте, к ответственности может быть привлечен последний командующий Армией обороны Арцаха Камо Варданян. Согласно имеющейся информации, функция охраны топливного склада, расположенного на территории воинской части, была возложена на специальное подразделение Армии обороны. Это подразделение должно было обеспечить безопасное распределение топлива среди граждан, однако данная задача выполнена не была. Камо Варданян был назначен на должность министра обороны Арцаха и командующего Армией обороны в сентябре 2021 года, спустя год после окончания войны 2020 года. По некоторым данным, недавно он был назначен советником начальника Генерального штаба на общественных началах.
    Полная статья по ссылке

  • Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի…

    Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել: Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, եւ նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել եւ իր աջակցությամբ շահել տենդերը: Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա:
    Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են։

  • ՔՊ կուսակցությունից օրերս դուրս գալու դիմում գրած Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ…

    ՔՊ կուսակցությունից օրերս դուրս գալու դիմում գրած Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, կանդամակցի հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած Միասնական ազգային սահմանադրական կուսակցությանը: Հովսեփ Աղազարյանը կընդգրկվի նաեւ կուսակցության ղեկավար կազմում՝ վարչությունում, որը կհաստատվի փետրվարի 8-ի հիմնադիր համագումարում: Ի դեպ, Աղազարյանն ու Ասլանյանը որոշել են ֆուրոր անել՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը տապալելու մասին հայտարարություններով։ Հիշեցնենք․ հոր հետ կապված իրադարձություններից հետո Հովսեփ Աղազարյանին հեռացրին էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքից, կուսակցությունից էլ ինքը հեռացավ՝ «սեփական դիմումի համաձայն»։
    Ի դեպ, իշխանական շրջանակներում երեկ լուրեր կային, որ փետրվարի 11-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ դատախազը գա Աղազարյանի հետեւից, սակայն, դատախազության աղբյուրների փոխանցմամբ, երեկվա դրությամբ որեւէ գործընթաց այդ հարցով չկար։

  • Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերա…

    Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս ԳՇ պետի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով։
    Մենք դատախազություն հարցում էինք արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։

  • Մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և…

    Մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, ով ավելի վաղ վիրավորում էր ստացել մայրաքաղաքի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
    Հիշեցնենք` պայթյունը որոտացել էր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում, ինչի հետևանքով նաև մի քանի մարդ վիրավորում է ստացել:
    Ըստ տեղեկությունների` տուժածներից 3-ի վիճակը ծանր է։ Նրանցից մեկը ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանն էր:

  • Վաղվանից բոյկոտը լայն թափ է ստանում՝ մեզ միանում են ուսանողները և աշխատողները։ Ա…

    Վաղվանից բոյկոտը լայն թափ է ստանում՝ մեզ միանում են ուսանողները և աշխատողները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c23537b2e96e292c65dcd1af6428ec14
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Վաղվանից բոյկոտը լայն թափ է ստանում՝ մեզ միանում են ուսանողները և աշխատողները. Հայկ Մարության

  • Չդադարող արդարացումների, ինքնահերքումների ու անպտուղ ճամարտակության մասին էր Փաշ…

    Չդադարող արդարացումների, ինքնահերքումների ու անպտուղ ճամարտակության մասին էր Փաշինյանի ասուլիսը։ Արդեն սովորություն է դարձել այս կան այն հակահայ հայտարարությունն անել, ապա սեփական խոսքերը հերքելով, արդարացումներ փնտրելը: Մեր հանրությունն արդեն չի զարմանում հայհոյախառն բառապաշարը չհիշելու, տրված խոստումները մոռանալու նրա պարզունակ «մանյովրների» վրա, բայց եթե ընդդիմախոսներին «շինելու» լեքսիկոնը մոռանալ ձեւացնող Փաշինյանը անձնական՝ առանց այն էլ գահավիժող վարկանիշի հաշվին է սեփական խոսքերից հրաժարվում ու լրագրողի հարցից կմկմում, համազգային խնդիրներին վերաբերող նրա՝ ակնհայտորեն ոչ պատահականորեն դաշտ նետված մտքի «գոհարները» ազդեցություն են թողնում ոչ միայն իր հեղինակության, այլեւ երկրի ու այդ նույն համազգային խնդիրները հետապնդելու հնարավորությունների վրա։ Ու դրա վառ օրինակը Արցախի հանձնումն ու հայաթափումն է, որը Փաշինյանի քաղաքականության ու դրանից բխող ապազգային հայտարարությունների ուղիղ հետեւանքն է։ Նույնը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայում ուրացած, ապա մի քանի օր անց Երեւանում իր խոսքերը «հետողորմյա» անելուն միտված նրա ձեւակերպումներին: «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է ցեղասպանություն։ Ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու, այլ ասում է ցեղասպանություն»,-ասուլիսին հայտարարեց Փաշինյանը՝ հիշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ Նրա երկար-բարակ արդարացումներն այլեւս ոչինչ չեն նշանակում, որովհետեւ, Շվեյցարիայում նա արդեն «վիճակը նետել է» ու նրա «պասը» թուրքերը բռնել են եւ հավատում են Փաշինյանի «հետեւողականությանը» այս հարցում։ Ասել մի բան, ապա արդարանալ, կամ հայտարարել, թե ինձ լավ չեք հասկացել։ Նիկոլ Փաշինյան վարչապետի քաղաքական անփառունակ կարիերայում այս ոճի մանիպուլյացիաներն անվերջ են ու սա պատահական չէ։
    Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով նպատակը մարդու գիտակցության վրա ազդելն է, նրան շփոթության մեջ գցելը եւ արդյունքում՝ մանիպուլացնելը։ Սա աշխատող մեթոդ է, բայց Փաշինյանի դեպքում, ինչպես հոգեբանն է ասում, մի նրբություն կա՝ կոմունիկատորն անվստահելի է։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/186881604493dd565b95a353231dd95c
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Երբ Կոմունիկատորն անվստահելի է

  • ՔաղաքականությունՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅՍՕՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԾՐԱ…

    Քաղաքականություն
    ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅՍՕՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ․ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
    2 Փետրվար 2025 | 18:300
    Facebook Twitter
    Բեյրութում կայացած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել․
    «Մեր 134-ամյա պատմության մեջ մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը, որը փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար։ Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։
    Այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։ Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/add42b37eb8101cff12f28ae1df69bc9
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Մեր նկատմամբ այսօր իրականացվում է էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանակա…

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռազմական ներուժը ծառայում է պաշտպանական նպատակների և ապահովում է ազգային անվտանգությունը, գրում է Mehr-ը։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bbbf509e3dedcf79be39bf816a84ed2d
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Իրանն առաջվա պես խոցելի չէ. Փեզեշքիանը զգուշացրել է թշնամիներին