Category: Infocom

  • Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» ներկայան…

    🇦🇲🗳 Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» ներկայանալու է դաշինքով։
    📢 «Ուժեղ Հայաստանը» դռները բացում է բոլոր նոր ուժերի առաջ, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը։ Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

  • ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և…

    ⚖️ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
    🗣 «Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին»,- գրել է Խաչատրյանը։
    📌 Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ։
    👩‍⚖️ Դատարանը արդարացրել է ՀՀ ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին՝ մեղսագրվող պետական դավաճանության հոդվածով (Քր. օրենսգրքի 418-րդ հոդված)՝ հայտնում է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը։ 💬 «Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441…

  • Սպահանում տեղի ունեցած հրթիռակոծումների հետևանքով հայ է զոհվել։ Թեհրանի թեմի պ…

    🔶 Սպահանում տեղի ունեցած հրթիռակոծումների հետևանքով հայ է զոհվել։
    📌 Թեհրանի թեմի պատասխանատուները Արամ Ա. Վեհափառ Հայրապետին զեկուցել են, որ Թեհրանն ու Սպահանը վերջին օրերին ակտիվ հրթիռակոծությունների են ենթարկվում։
    [Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն]

  • Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը մի…

    🪨 Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։
    🚨 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    🔸 Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով հողազանգվածը և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։
    🚧 Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար:…

    ⚖️ Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։
    🔸 Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
    ⚖️ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 🔸 «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով…

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար…

    🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:
    🔸 Պապիկյանը նշել է, որ Ֆրանսիայի վարչապետը բարձր է գնահատել իր ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախա…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
    🔸 Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
    🗣 Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։
    🔸 Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը։
    [ՀՀ ՊՆ]

  • Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիա…

    🇫🇷🇦🇲 Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։
    🔸 Պապիկյանը վարչապետ Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը համագործակցության համար։
    🤝 Կողմերը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
    [ՀՀ ՊՆ]
  • Սպասվող Գիտարբուքը «Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ Գերմանիայի փորձի հետքերով…

    Սպասվող Գիտարբուքը «Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ Գերմանիայի փորձի հետքերով» թեմայով է։
    Բեռլինի կիրառական համալսարանի հարկային իրավունքի դոկտոր, պրոֆեսոր, լիցենզավորված հարկային խորհրդատու Սաթենիկ Մելքոնյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — Հարկային իրավունքի և համակարգի պատմությունը Գերմանիայում և Եվրոպայում
    — Հարկատուի և պետության հարաբերությունների ինստիտուցիոնալ կազմակերպումը
    — Հարկային իրավունքն ու վարչարարությունը արդի համատեքստում․ գլոբալ միտումներ, խնդիրներ և մարտահրավերներ
    Մարտի 31-ին՝ ժամը 20։00-ին, սպասում ենք Ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defen…

    🤝 Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ:
    📑 Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:
    [ՀՀ ՊՆ]