Category: Infocom

  • Հաղորդակցությունը՝ որպես անվտանգության գործիք. ԱՄԷ արձագանքը ճգնաժամին ԱՄՆ–Իրան…

    🇦🇪 Հաղորդակցությունը՝ որպես անվտանգության գործիք. ԱՄԷ արձագանքը ճգնաժամին
    🇮🇷🇺🇸 ԱՄՆ–Իրան ատոմային բանակցությունների ձախողման արդյունքում իրավիճակը, ինչպես կանխատեսվում էր, սրվեց փետրվարի 28-ին՝ վերածվելով ամերիկաիսրայելական համատեղ ռազմական գործողությունների Իրանի տարածքում։
    ⚔️ Այս հարձակմանը հաջորդեցին Իրանի կողմից հարևան այն երկրների ռմբակոծությունները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները և ռազմական հենակետերը, նավատորմը։ Ռմբակոծվող երկրների շարքում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։
    Ինչպիսի՞ ներքին ճգնաժամային հաղորդակցություն է վարում ԱՄԷ կառավարությունը և որո՞նք են դրանց կարճաժամկետ ազդեցությունը հանրային ընկալումների, վստահության, սոցիալական և տնտեսական կայունության տեսանկյունից։
    🔗 https://infocom.am/10027870/

    Հաղորդակցությունը՝ որպես անվտանգության գործիք. ԱՄԷ արձագանքը ճգնաժամին — Infocom

    Հաղորդակցությունը՝ որպես անվտանգության գործիք. ԱՄԷ արձագանքը ճգնաժամին ԱՄՆ–Իրան ատոմային բանակցությունների ձախողման արդյունքում իրավիճակը, ինչպես կանխատեսվում էր, սրվեց փետրվարի 28-ին՝ վերածվելով ամերիկաիսրայելական համատեղ ռազմական գործողությունների Իրանի…

  • Լիբանանի հարավում երեք լիբանանցի լրագրող է զոհվել մեքենայի ուղղությամբ իսրայել…

    🇱🇧 🇮🇱 Լիբանանի հարավում երեք լիբանանցի լրագրող է զոհվել մեքենայի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով:
    ◼️ «Ալ-Մանար» հեռուստաալիքի լրագրող Ալի Շոեյբը, նույն ԶԼՄ-ի լրագրողներ Ֆաթիման և Մոհամեդ Ֆետոնին սպանվել են Ջեզզին քաղաքում:
    📌 Մարտի 28-ի դրությամբ Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 120 երեխա և 42 բուժաշխատող: |azatutyun.am|

  • Երևանում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձ…

    Երևանում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🌧 Հանրապետության տարածքում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամնակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
    🔸 Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Իրանի մի շարք պետական մարմիններ, այդ թվում՝ խորհրդարանը, հրատապ կերպով քննարկու…

    🇮🇷 Իրանի մի շարք պետական մարմիններ, այդ թվում՝ խորհրդարանը, հրատապ կերպով քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հարցը։
    ☣️ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Իրանում վերջնականապես ամրապնդվում է այն տեսակետը, որ ՄԶՉՊ-ում մնալու համար որևէ հիմնավորում չկա։
    ❗️«Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալը չի նշանակում շարժվել դեպի միջուկային զենք, այլ նպատակ ունի կանխել ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից լրտեսության շարունակումը՝ ԱԷՄԳ տեսուչների անվան տակ»,- նշում է գործակալությունը։

  • 2025թ․ հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում…

    ⚖️ 2025թ․ հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ՝ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու համար:
    📌 Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ութ տնօրենների նկատմամբ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապ…

    🇦🇲🇶🇦 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։
    🔸 Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ:
    📌 Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից …

    🇮🇷 Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
    📢 «Այս հարձակման ժամանակ բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին։ Զոհերի թիվն աճում է նաև այլ քաղաքներում»,- գրել էր լրատվամիջոցը։ |armenpress.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ …

    🇮🇷🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    📞 Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:
    📌 Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ խափ…

    ⚖️ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը |armenpress.am|
    ⚖️ Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։ 🔸 Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն…

  • Մարտի 28-ին, ժամը 14:26-ին գրացվել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արև…

    🔶 Մարտի 28-ին, ժամը 14:26-ին գրացվել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով։
    📈 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    📍 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]