Category: Infocom

  • Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն…

    📌 Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

  • Կապանում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնակա…

    📌Կապանում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։
    🔸
    Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։ [ՀՀ ՊՆ]

  • Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը ՆԳՆ ոստիկանությունը այսօր 1…

    ‼️Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը
    📌 ՆԳՆ ոստիկանությունը այսօր 18։00-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022թ․ ծնված Տիգրան Օվանեսովը կորել է ժամը 16։30-ի սահմաններում։
    🔸 Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։
    ❗️Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։

  • Երևանը բանավոր հրավիրել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին մասնակցելու հաջորդ…

    🗣️ Երևանը բանավոր հրավիրել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին մասնակցելու հաջորդ տարի Երևանում կայանալիք
    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Միրզոյան

    📌 Ճեպազրույցի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ փաստաթղթային հրավերներ դեռևս չեն ուղարկել:
    Արդյոք Ալիևն ու Էրդողանը կժամանեն Երևան, Միրզոյանն ասաց, որ դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել: |azatutyun.am|

  • ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ՌՈ բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը,…

    ⚖️ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ՌՈ բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր մտերիմի օժանդակությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու գործընթացը կազմակերպելու համար զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել  է 2.970.000 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար։
    📌
    Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ ՌՈ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետութ…

    ✈️🇷🇺 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը։
    📌 Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհդի քարտուղարների հանդիպում է կազմակերպվում ամեն տարի։ ՀՀ ԱԽ քարտուղարը վերջին անգամ այդ հանդիպմանը մասնակցել է 2022թ. հոկտեմբերին։

  • Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմ…

    Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկման առիթն օգտագործ…

    🗣🗳 Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկման առիթն օգտագործեց ու խոսեց 2026-ի խորհրդարանական ընտրությունների մասին:
    ‼️ Նա մասնավորապես ընդգծեց, թե ՀՀ ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը:
    💬 «Հակառակը Հայաստանը ետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ: Խաղաղությանը տեր կանգնելով՝ ՀՀ ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը և, ես հիմա խուսափում եմ ասել՝ տեր կկանգնի իր ապագային, որովհետև ապագան հիմա է»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կամբոջան և Թաիլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ սահմանային հակամարտ…

    🇰🇭✍️🇹🇭 Կամբոջան և Թաիլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ սահմանային հակամարտության ավարտի մասին հռչակագիր են ստորագրել
    📌 Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվեցին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Թաիլանդը կազատի 18 կամբոջացի ռազմագերիների, իսկ Կամբոջան կսկսի ծանր հրետանու դուրսբերումը սահմանից: Հրադադարին կհետևեն մալայզիացի դիտորդները:
    🗣 ԱՄՆ նախագահը նշել է, որ սիրում է դադարեցնել պատերազմները։ «Ինձ դուր է գալիս դա անել: Ես դա չէի անվանի հոբբի, քանի որ դա շատ ավելի լուրջ է, քան հոբբին, բայց ես լավ եմ դրանում», — ընդգծել Թրամփը: |azatutyun.am|

  • Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդո…

    ❗️Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ նրա մտքերի համար, տեղեկանում ենք Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմի հայտարարությունից։
    🗣 «Հոկտեմբերի 25-ին՝ շաբաթ օրով, պարզ դարձավ, որ որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)»։
    📌 Հայտարարությունում նաև նշում են, որ չեն ընդունում մեղադրանքը և այն որակավորում են «քաղաքական հետապնդման դրսևորում»։