Category: Infocom

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, Հ…

    ❗️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    📌 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
    [ՀՀ ՊՆ]

  • Այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Երևանի քաղաքապետի …

    ❗️Այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ 🗣 Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հիշեցրել է դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունը և հայտնել, որ այս ձերբակալությունը նշված գործի շրջանակում է։

  • Հացադուլ անող Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց: Տեղեկությունը Factor.am…

    ❗️ Հացադուլ անող Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց:
    💬 Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ Թանդիլյանի ինքնազգացողությունը այսօր դարձյալ վատացել է:
    📌 Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում հացադուլ է սկսել մարտի 1-ից, նրան միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը։

  • ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. Ազգային ժողովն ամբողջությամբ …

    🔃 ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը՝ «հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման և նաև հետագայում իրենց առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը»:
    🎼 Այսպիսով՝ օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխվում են, և այն այսուհետ եզրափակվելու է այս նախադասությամբ. «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Փոփոխությունը նախաձեռնել էր ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունը:

  • Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագիծը, որով Ոստիկանությանը 24/7 ռեժիմո…

    👮📷 Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագիծը, որով Ոստիկանությանը 24/7 ռեժիմով հասանելիություն տրվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայանների, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
    🗳 Նախագծերի փաթեթը ընդունվեց 63 կողմ, 7 դեմ, 14 ձեռնպահ ձայներով:
    🗓 Այն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 9-ից, քանի որ փաթեթից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն:
    Առաջինից երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունն առաջարկել է ավելացնել դրույթ, ըստ որի՝ ՆԳՆ աշխատակիցները համակարգին հասանելիություն կունենան խիստ նույնականացման միջոցով: Նաև տեսանյութերի վրա կկիրառվեն ջրանիշ և ժամանակային նիշ, ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով, դրանք «դատարանի համար ավելի հավաստի դարձնելու համար»:

  • Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հա…

    🗣 Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։ Պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք։ Նրա անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով:
    🔸 Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տվեք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել: Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։
    🔸 Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը:
    [«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուր] |factor.am|

  • Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վար…

    🇦🇲🇦🇿 Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստը։
    ⚖️ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանին կրկին ցուցմունք տալու հնարավորություն է տրվել, սակայն նա հրաժարվել է։
    📌 Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղվել «VoMa» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ ունեցած հարաբերությունների, «WhatsApp-ի միջոցով նրանց նամակագրության և ձայնային հաղորդագրությունների և այլնի մասին։ Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից որևէ մեկին չի պատասխանել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին։ |factor.am|
  • ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Մեր բնակա…

    ❗️ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։
    🗣
    Մեր բնականոն եւ բնական շահերի վրա հիմնված հարաբերությունները հենց էն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարեւոր է մեզ համար, Իրանի զարգացումը, անվտանգությունը չափազանց կարեւոր են մեզ համար։
    [Նիկոլ Փաշինյան]
    🔗 Կարդալ ավելին

  • Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, եւ սա, թեր…

    🇦🇲🇮🇷 Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, եւ սա, թերեւ, երաշխիք է, որ երկու երկների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։
    🤝 Մեր հարաբերությունները զարգանում են եւ քաղաքական երկխոսության, եւ տնտեսական գործակցության մակարդակում, բնական տեմպերով աճում է մեր առեւտրաշրջանառությունը։ Կան խնդիրներ եւ խոչընդոտներ, եթե դրանք չլինեին, հարաբերությունները մասնավորապես առեւտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում]

  • «Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝ 73-հոգ…

    «Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով
    📌 «Երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»․ այս խոսքերով էին այսօր մեկը մյուսի հետեւից սկսում իրենց ցուցմունքները 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհված զինծառայողների ծնողները։
    ⚖️ Գործով, հիշեցնենք, մեղադրվում են Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Դատարանի որոշմամբ՝ նրանք նիստերին չեն մասնակցում, ազատության մեջ են, բայց երկրից բացակայելու իրավունք չունեն։
    🗣 Զոհված զինծառայող Սուրեն Դեմիրճյանի մայրը՝ Արմինե Ալավերդյանը, դատարանին հայտնեց, որ պատերազմի ընթացքում անընդհատ խոսել են որդու հետ, միշտ ասել  է, որ լավ է․ «Անգամ հայրը ցանկացավ գնալ, ասաց՝ հանկարծ տեղիցդ չշարժվես, ամեն ինչ նորմալ է․․․ Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին՝ առավոտից մինչ երեկո, ոչինչ չի հայտնել, ասել է՝ մնաց 100 օր, չանհանգստանաք։ Դրանից հետո կապ չեմ կարողացել հաստատել, իսկ պատերազմի ավարտից հետո փնտրել եմ նրան տարբեր վայրերում՝ Գորիսի եւ Ստեփանակերտի հիվանդանոցներում եւ դիահերձարանում»։