Category: Infocom

  • «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վրա, քանի որ հանրապ…

    🇷🇺 «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վրա, քանի որ հանրապետության տարածքով ապրանքների անցումը կարգավորվում է նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան
    📣 Կոպիրկինի խոսքով՝ առայժմ հայտնի է միայն նախագծի անվանումը, իսկ գործնական քայլերի մասին տեղեկություններ չկան. «Ռուսաստանի դիրքորոշումը կհստակեցվի, երբ նախաձեռնությունը ստանա կոնկրետ բովանդակություն», — ասել է դեսպանը։ |azatutyun.am|

  • Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառո…

    ⚖️🏠 Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն:
    📌 Դատախազությունից նշում են, որ հասցեագրվել է ևս 8 միջնորդագիր: Դրանք, ինչպես նաև դատարան ներկայացված հայցերը, ի թիվս այլոց, վերաբերում են.
    🔸 «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին, քոթեջներին,
    🔸ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը,
    🔸 Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը,
    🔸 Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը։

  • Գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը…

    ⚖️ Գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ 🗣️ Ավելի վաղ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են Գալստյանի բնակարանը:…

  • Իրանը, հնարավոր է, իրեն վատ է պահում, սա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, հ…

    🇺🇸 Իրանը, հնարավոր է, իրեն վատ է պահում, սա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, հետևանքներն ավելի լուրջ կլինեն, քան նախորդ անգամ։
    📣 Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել։
    🗣️ «Ես կարդացել եմ, որ նրանք զենք և այլ ռեսուրս են կուտակում։ Եթե դա ճիշտ է, ապա նրանք չեն օգտագործում նույն օբյեկտները, որոնք մենք ոչնչացրինք, այլ գուցե օգտագործում են այլ օբյեկտներ», — ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

  • Առաջիկա 2–3 ժամերի ընթացքում ամբողջությամբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը «Վա…

    💡Առաջիկա 2–3 ժամերի ընթացքում ամբողջությամբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։ Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից: 🗣️ Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նշել…

  • ՀԷՑ-ից հայտնում են՝ նախնական գնահատականով մինչև այսօր՝ ժամը 22:00, հանրավոր կլի…

    📣 ՀԷՑ-ից հայտնում են՝ նախնական գնահատականով մինչև այսօր՝ ժամը 22:00, հանրավոր կլինի վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են: 🔸 «Ինտենսիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված…

  • ՌԴ և ԱՄՆ նախագահները այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են շ…

    🇷🇺 🇺🇸 ՌԴ և ԱՄՆ նախագահները այսօր հեռախոսազրույց են ունեցել։
    📌 Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ |shantnews.am|

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևի վարչակազմը գրոհ է իրականացրե…

    🇷🇺🇺🇦 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևի վարչակազմը գրոհ է իրականացրել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի ուղղությամբ։
    🗣️ «Ուկրաինական կողմի այս քայլն անպատասխան չի մնա, պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետը հստակեցված են»,- հավելել է Լավրովը։
    🔸 ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ գործողությունը ձեռնարկվել է Ուկրաինայում իրադրության կարգավորմանն ուղղված բանակցություների ֆոնին։ |azatutyun.am|

  • Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2026-ի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլո…

    🇬🇪 Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2026-ի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ունենալ առողջության ապահովագրություն։
    📃 Երկիր մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել փաստաթուղթը ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն, իսկ ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։
    🔸 Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։ |iravaban.net|

  • Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործըն…

    🇦🇲🇹🇷 Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար. ՀՀ ԱԳՆ
    🗣 ԱԳՆ-ից նշում են, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև։
    📌 «2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:
    🔸 Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը», — նշված է հայտարարության մեջ: