Category: Infocom

  • Նախորդ շաբաթ կառավարության նիստում Փաշինյանը ասել էր, որ վարչապետի աշխատակազմի ա…

    ❗️Նախորդ շաբաթ կառավարության նիստում Փաշինյանը ասել էր, որ վարչապետի աշխատակազմի աշխատակիցը առևտրի մի կետից ցանկացել է գնում կատարել, տնտեսավարողը նշել է, որ կանխիկ գումարի դեպքում արժեքն այլ է, անկանխիկի դեպքում՝ այլ: Փաշինյանը հրահանգել էր «ձեւ գտնել, փակել…

  • Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է. նա հոսպիտ…

    ❗️ Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է. նա հոսպիտալացվել է, վիճակը ծանր է։
    📣 Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվամիջոցը՝ նշելով, որ երկրի արդարադատության նախարարությունը նշել է, որ Խաչատրյանի (ծնված 1955թ.) ինքնազգացողությունը վատթարացել է դեկտեմբերի 22-ին, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի շրջանում ցավեր։ |factor.am|

  • Սամվել Բաբայանն ու Տիգրան Խզմալյանն անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցում …

    📣 Սամվել Բաբայանն ու Տիգրան Խզմալյանն անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված՝ Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմին, որում տեղ են գտել նաև իրենց հարցազրույցները։
    🗣 Բաբայանը նշել է, որ հարցազրույցի առաջարկով դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական ընկերության՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» ֆիլմի նախագիծը։ Բաբայանի խոսքով՝ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման Հայաստանում ֆիլմի աշխատանքները համակարգած անձանց կողմից։
    🔉 Խզմալյանն էլ նշել է, որ այդ հարցազրույցը վերցվել է մոտ 1 տարի առաջ սփյուռքահայ լրագրողի կողմից․ «Այդ ժամանակ աշխատում էիք ԵՄ անդամակցության օրենքի վրա։ Երբ հարց գնաց ընդդիմացող ուժերի մասին, մի քանի մարդկանց անուններ էին շոշափվել, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի։ Ես համաձայն եմ, որ գերեվարված պատանդի մասին խոսել ընդհանրապես չի կարելի, քաղաքական և բարոյական առումով ես անհարմար եմ զգում»։

    📌 Նշենք, որ ֆիլմում տեղ գտած հատվածում Խզմալյանը «Պուտինի «տրոյական ձի»» է անվանել Ռուբեն Վարդանյանին, իսկ Բաբայանը ի թիվս այլնի՝ նշել է, որ նա բիզնեսմեն է, «պետականության և կառավարման մասին պատկերացում չունի»։

  • Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, …

    🇷🇺 🇦🇿 🇦🇲 Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ 🛣 Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ [․․․] Չեմ կարող ասել, որ հիմա…

  • ԱՄՆ նախագահը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականաց…

    ԱՄՆ նախագահը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում

  • Հալեպում գիշերը բախումներ են տեղի ունեցել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» և ք…

    🇸🇾 Հալեպում գիշերը բախումներ են տեղի ունեցել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» և քրդական ուժերի միջև. զոհեր և վիրավորներ կան:

    🔸 Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիան հայտարարել է, որ կառավարական ուժերն առաջինն են հարձակվել։ Telegram-ալիքների համաձայն՝ Իդլիբից զինյալներ են ժամանել նրանց օգնելու համար։
    ‼️ Syria TV-ի փոխանցմամբ՝ բախումներից հետո կողմերի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել:

  • Երևանի ավագանին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում էր նաև Երևանու…

    Երևանի ավագանին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում էր նաև Երևանում տեղական տուրքերի և տեղական վճարների 2026թ. դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը:
    💰 Այս նախագծերը ներառում են նաև այսպես կոչված «կարմիր գծերի» և տրանսպորտի վճարները, որոնք մնացել են նույնը, ինչ նախորդ տարի:
    💬 Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում էին նախագծերը դարձնել զեկուցվող, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, այդ պատճառով անհրաժեշտություն չկա զեկուցվող դարձնելու:
    🗣 «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ նշեց, որ նշված նախագծերի արդյունքները քննարկելու համար միայն անհրաժեշտ էր դրանք զեկուցվող դարձնել:
    📌 Միաժամանակ նշենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները:

  • Turkish Airlines-ը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Ստամբուլ…

    🇹🇷 🛫 🇦🇲 Turkish Airlines-ը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Ստամբուլից դեպի Երևան։
    🗣 Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
    «Եվս մեկ քայլ առաջ։ Այս անգամ մեր ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը կսկսի ամեն օր Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթներ՝ սկսած 2026 թվականի մարտի 11-ից»,- նշել է Քըլըչը։ |factor.am|

  • Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երկկողմ հարաբ…

    🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են, իսկ առևտրաշրջանառությունը բարելավվել է։ 🔸 ՌԴ նախագահն անդրադարձել է նաև երկու երկրների միջև միջուկային էներգիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների…

  • ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալո…

    🇺🇸 🇦🇲 ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը Կոնգրեսին են ներկայացրել «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։
    ❗️Այդ քայլերի թվում են՝
    🔸 բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,
    🔸 ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
    🔸 Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
    🔸 հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։
    📌 Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում ՀՀ-ի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։
    [ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ] civilnet.am