Category: Infocom

  • Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողները կարող են օգտվել մինչև 100 հազար…

    Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողները կարող են օգտվել մինչև 100 հազար դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից․ ՊԵԿ
    🧑‍🎓 Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե Դուք կամ Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։
    🏥 Առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թ․ ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։

  • Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

    🇦🇲🇺🇸 Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ:
    🗣️ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:
    [Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]

  • [Թուրքիայի հետ] ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսությ…

    🇦🇲🇹🇷 [Թուրքիայի հետ] ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, հողի վրա դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ․ Արարատ Միրզոյան
    🗣 «Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին»,- Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ |tert.am|

  • Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջան…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Է Բաքվում ընթացող հայ գերիների   շինծու դատավարությանը վերաբերող հարցը։
    🔸 «Եթե խոսենք հայ֊ադրբեջանական հակամարտության մասին ընդհանրապես, որը երկար տարիներ չի դադարեցվել` չնայած տարբեր փորձերին, ապա այն հանգեցրել է մեծ  խնդիրների, այդ թվում` ահռելի հումանիտար խնդիրների Երևանի և Բաքվի միջև։ Եվ հենց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳ պաշտոական ներկայացուցիչը։ |armenpress.am|

  • Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է …

    📢 Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի 422 հատորանոց քրգործին։ 📌 2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ գտնվելով բանտում։ Որպես պատիժ, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել…

  • Սխալ կլինի աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի …

    🇷🇺 Սխալ կլինի աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ ❗️«Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր…

  • Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով: Այս…

    🇦🇲🇪🇪 Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով: Այս մասին ասել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարը ՝ Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում։
    🗣«Ես կարծում եմ՝ լուծումը կգտնվի, և այն կբավարարի նաև Հայաստանին: Խաղաղության գործընթացը, որը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, ամենաուժեղ աշխատանքն է այս քննարկման մեջ»,-ասաց նա: |armenpress.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
    🔸Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։
    🚧 Վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։ [ՀՀ կառավարություն]

  • Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օ…

    Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում:
    🏆 Ֆիլմը հավակնորդ է հետևյալ անվանակարգերում՝
    🎥 «Լավագույն ֆիլմ»
    📑 «Լավագույն օրիգինալ սցենար»
    📹 «Լավագույն ռեժիսոր» – Շոն Բեյքեր
    🎭 «Lավագույն դերասանուհի» – Միքի Մեդիսոն
    🔸 «2-րդ պլանի լավագույն դերասան» – Յուրա Բորիսով
    🔸 «Լավագույն մոնտաժ»

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևո…

    🗣 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար։
    📌 «Ես խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը»
    ,- գրել է Մարկ Ռյուտեն՝ Դավոսում Փաշինյանի հետ հանդիպումից X-ում լուսանկար հրապարակելով։
    🔸 Ռյուտեն նշել է, որ լավ քննարկում է ունեցել Փաշինյանի հետ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։