Category: Infocom

  • Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խն…

    🗣 Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
    📌 Այս մասին Սիմոնյանն ասել է «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած Հայաստան ժամանած պատվիրակությունները։
    🔸 «Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի», – նշել է Սիմոնյանը:

  • Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հե…

    🗣 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյանի կարծիքով՝ սա հեշտ չէ, բայց անհնար էլ չէ։
    📌 Այս մասին նա ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ 
    🗣Փաշինյանի խոսքով՝ կարևոր է հնարավորինս փոխկապակցված լինելը, բայց մյուս կողմից յուրաքանչյուր անկայունություն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում կարող է շղթայական պրոցես սկսել ամբողջ աշխարհում, նույնիսկ փոքր երկրներում և տարածաշրջաններում․ «Ահա թե ինչու է բալանսավորված լինելը և այս բալանսավորման մասին ամենօրյա ռեժիմով հիշելն ամենակարևորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ |armenpress.am|

  • Հայաստանն ու Ղրղզստանը առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու, տնտեսական կապե…

    🇦🇲🇰🇬 Հայաստանն ու Ղրղզստանը առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու, տնտեսական կապերը խորացնելու պլաններ ունեն։
    📌 Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն այսօր Երևանում ընդունել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին։
    🗣 «Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, էական դեր կարող են խաղալ և էականորեն փոխել իրավիճակը լոգիստիկ նոր ծրագրերը: Ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանը, մենք նոր ջանքեր ենք գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու», – ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
    ✍️ Նշենք, որ նախարարներն այսօր ստորագրել են երկրների ԱԳՆ-ների միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը, ԱԳՆ դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության մասին համաձայնագիրը։

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօրվա վճռով արձանագրել է, որ խախտվել է…

    ⚖️ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօրվա վճռով արձանագրել է, որ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է ՀՀ-ին Անտոնյանին վճարել 3600 եվրո ոչ նյութական վնասի համար և 1420 եվրո ծախսերի համար։
    📌 Սուրեն Անտոնյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր 2009 թ․–ից, երբ 2022 թ․–ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշմանը համաձայն չլինելով՝ Անտոնյանը դիմեց ՄԻԵԴ։
    ❗️ Այժմ ՄԻԵԴ–ն արձանագրել է, որ այդ ժամանակվա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև հարաբերությունների մտերմությունը այնպիսին էր, որ կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ․ «Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով»:

  • Փաշինյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի Ե…

    🇪🇺 Փաշինյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, որին ավելի վաղ հավանություն էր տվել Հայաստանի կառավարությունը։ 
    📌 ՀՀ վարչապետն այս մասին ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ 
    🗣 «Խորհրդարանի կողմից նախագծի ընդունումը կնշանակի, որ մենք Եվրամիությանն ավելի ու ավելի մոտ լինելու գործընթաց ենք սկսում։ Ինչո՞ւ ենք մենք ուզում ավելի մոտ լինել Եվրամիությանը, որովհետև մենք ժողովրդավարություն ենք։ Եթե դու ժողովրդավարություն ես, դու ցանկանում ես ավելի մոտ լինել ժողովրդավարությանը, որովհետև հակառակն անտրամաբանական կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ |armenpress.am|

  • Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից․ դատախազ Հայկ …

    📌 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից․ դատախազ Հայկ Հովհաննիսյան 🗣 «Գործի քննությունն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով, այսինքն՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը…

  • Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնո…

    🇦🇲🇦🇿 Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:
    📌 Բայց ես ուզում եմ նաև նշել, որ մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում:
    [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |1lurer.am|

  • Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է…

    🇦🇲✈️ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:

  • Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դր…

    💰 Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ:
    📍 Հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ [և այլ գործողություններ են իրականացրել]:
    💻 Կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ: Կազմակերպության անդամները տուժողներին ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:
    ⚖️ Հանցավոր կազմակերպության 2 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: [ՔԿ]

  • Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր…

    🇦🇲 Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում:
    📣 Այս մասին ասվում է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. տարեկան զեկույցում, որը հրապարակել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը:
    💬 «Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։ Այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները»,- նշվում է զեկույցում: