Category: Infocom

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստ…

    🇺🇦🇪🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստեղծել՝ հայտարարելով, որ աշխարհամասը պետք է ինքնուրույն դառնա Ռուսաստանի մշտական սպառնալիքի և ԱՄՆ-ի աջակցության հարցում անորոշության ֆոնին, մի իրավիճակ, որը նա բնորոշել է որպես «նոր իրականություն»:
    📌 Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավոր պայմաններին՝ Զելենսկին պնդել է, թե երբեք չի համաձայնի իր մեջքի ետևում կնքված պայմանավորվածություններին:
    🔸 Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, թե մտադիր չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հանել բանակցային սեղանից։ |azatutyun.am|

  • Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և…

    🇦🇲🇳🇴 Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը:
    📌 Նրանք անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:
    [ՀՀ կառավարություն]

  • Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեց…

    🇦🇲🇩🇪 Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
    📌 Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:
    📌 Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
    🔸Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
    [ՀՀ կառավարություն]

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ։ Կ…

    🇦🇲🇪🇪 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ։
    📌 Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։
    [ՀՀ ՊՆ]

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալի…

    🇦🇲🇱🇹 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։
    📌 Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։
    🔸 Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։
    [ՀՀ ՊՆ]

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը զգուշացնում է, որ …

    🇮🇷 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը զգուշացնում է, որ Իրանը շարունակում է ավելացնել ուրանի արտադրության ամսական ծավալները՝ մոտենալով միջուկային զենք ունենալու համար պահանջվող մակարդակին, և Թեհրանի միջուկային ծրագիրը զսպելու համաձայնություն կնքելու համար քիչ ժամանակ է մնում:
    📌 Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցող Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Թեհրանը 60 տոկոս հարստացված ուրանի ամսական արտադրությունը մեծացրել է գրեթե յոթնապատիկ: Ավելի վաղ նա կոչ էր արել Թրամփի վարչակազմին և Թեհրանին ներգրավվել երկխոսության մեջ՝ առաջ մղելու միջուկային բանակցությունները, և ընդգծել, որ այդ երկխոսությունը «բացարձակապես անհրաժեշտ է» առաջընթաց գրանցելու համար:|azatutyun.am|

  • Սրտանց շնորհավորում ենք սիրո տոները Ուսումասիրե’ք օրվա թեմատիկ #ինֆոքարտ-ը Վերջ…

    Սրտանց շնորհավորում ենք սիրո տոները ❤️
    Ուսումասիրե’ք օրվա թեմատիկ #ինֆոքարտ💌
    👰🤵‍♂️ Վերջին 10 տարում Հայաստանում ամուսնությունների միջին տարիքը բարձրացել է մոտ 3 տարով
    🥂2023-ին Հայաստանում գրանցվել է 16 330 ամուսնություն և 4 525 ամուսնալուծություն 💔
    💍 316 զույգ ամուսնացել է 60+ տարիքում:
  • Տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնակա…

    🚌 Տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 տոմսային փաթեթ։
    🔸 Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։
    [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Մյունխենում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղա…

    🇺🇸🇹🇷 Մյունխենում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
    📌 Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում ծավալված իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։ |tert.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր,…

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: [ՀՀ կառավարություն]