Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստ…

🇺🇦🇪🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստեղծել՝ հայտարարելով, որ աշխարհամասը պետք է ինքնուրույն դառնա Ռուսաստանի մշտական սպառնալիքի և ԱՄՆ-ի աջակցության հարցում անորոշության ֆոնին, մի իրավիճակ, որը նա բնորոշել է որպես «նոր իրականություն»:
📌 Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավոր պայմաններին՝ Զելենսկին պնդել է, թե երբեք չի համաձայնի իր մեջքի ետևում կնքված պայմանավորվածություններին:
🔸 Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, թե մտադիր չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հանել բանակցային սեղանից։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *