Category: Infocom

  • Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային …

    🇦🇲🇹🇷 Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։

    🔸 «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։
    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։ [Նիկոլ Փաշինյան]

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ …

    🇺🇸🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:

  • Պրեմիեր լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճ…

    📌 Պրեմիեր լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով։
    📢 Երկրպագուներն ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։
    📝 Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամները տեղեկացրել են՝ այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին։

  • Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցնում է, որ 2021-2024…

    ⚖️ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցնում է, որ 2021-2024-ին Հայաստանը միջպետական գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

    🔸 Փետրվարի 27-ին Հայաստանը ներկայացրել է իր դիտարկումները՝ պահանջելով Ադրբեջանից առավել մանրամասն տեղեկատվություն: Միաժամանակ Դատարանի ուշադրությունը հրավիրվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարության խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա:
    📌 Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։

  • Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող …

    📣 Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների…

  • Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ին…

    🇦🇲🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ինչպես նաև առաքելության երկարաձգումը ևս 2 տարով:
    🗣️ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է. «Երկու կողմն էլ [Հայաստանն ու Ադրբեջանը -խմբ.] ամրաշինական աշխատանքներ է անում իր դիրքերում, ես չեմ կարող ասել, թե կողմերն ինչի են պատրաստվում, իսկ նպատակի մասին հարցերը կարող եք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչություններին տալ», — շեշտեց նա:
    📌 Նրա խոսքով՝ իհարկե, Բրյուսելում էլ գիտեն, որ Ադրբեջանն այնքան էլ երջանիկ չէ իրենց ներկայությունից. «Ես կարող եմ միայն ասել, որ մենք հետևում ենք սահմանի իրավիճակին: Մենք չենք լրտեսում, դիտարկում ենք, թե ինչ են անում երկու կողմերը, պատկեր ենք ստանում դրանից ու Բրյուսելին զեկուցում, ո՛չ լրտեսում ենք, ո՛չ էլ որևէ մեկին վնասում»։ |azatutyun.am|

  • Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստ…

    🌡️ Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
    🌞Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Աշխատանքը, որը տարվում է բոլոր գերիների ազատվելու և Հայաստան գալու համար, ամենօր…

    🗣️Աշխատանքը, որը տարվում է բոլոր գերիների ազատվելու և Հայաստան գալու համար, ամենօրյա է, ամենժամյա է, հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ։
    📌 Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշել է՝ շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։
    Դիտարկմանը, որ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց.
    🗣️ «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»:

  • Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորվա…

    🤝 Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, մասնակցել են ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պատվիրակությունները։
    🗣️
    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ նիստը ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։
    📌 «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավման համար»:

  • «365 օր»՝ 110, «10 ուղևորություն»՝ 80518․ միասնական տոմսային համակարգի ո՞ր փաթեթ…

    «365 օր»՝ 110, «10 ուղևորություն»՝ 80518․ միասնական տոմսային համակարգի ո՞ր փաթեթներն են նախընտրում գնել ուղևորները
    2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է միասնական տոմսային համակարգի 123 293 փաթեթ։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ ամենաշատը ձեռք է բերվել «10 ուղևորություն» տոմսային փաթեթը։
    Երկարաժամկետ փաթեթներ ձեռք բերած ուղևորների միայն 60%-ն է վճարել դրանց համար՝ ամբողջական կամ զեղչված արժեքի չափով, մյուս 40%-ը երկարաժամկետ փաթեթները ձեռք է բերել՝ օգտվելով անվճար երթևեկելու արտոնություններից։ «365 օր» փաթեթն ամբողջական արժեքով՝ 90 հազար դրամով, ձեռք է բերել 56 ուղևոր, ևս 54-ը փաթեթը ձեռք են բերել զեղչով, իսկ 6 361 մարդ մեկ տարվա փաթեթը ձեռք է բերել անվճար։