Category: Infocom

  • Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար» մրցան…

    🏆 Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել 5 անվանակարգում (նոմինացված էր 6-ում).
    🎥 «Լավագույն ֆիլմ»
    📃 «Լավագույն օրիգինալ սցենար»
    📹 «Լավագույն ռեժիսոր» — Շոն Բեյքեր
    🎭 «Lավագույն դերասանուհի» — Մայքի Մեդիսոն
    🔸 «Լավագույն մոնտաժ»
    Լուսանկարը՝ Վաչե Թովմասյանի ինստագրամյան էջից

  • Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, ո…

    ❗️Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ և՛ նախաքննության փուլում, և՛ հիմա պնդում է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ:
    🔸 Առավել պարզ ասած՝ նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակներն ու սկզբունքները, 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն, արցախցիների օրինական իրավունքն է եղել:
    📌 Բակո Սահակյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն, ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել:
    [ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան]

  • Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հաղթել է նախագահական ընտրությունների ե…

    ❗️Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 54,73 տոկոսը և դարձել Աբխազիայի նախագահ:
    📌 Ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբան հավաքել է 41,54 տոկոս։ Նշված է, որ քվեարկությանը մասնակցել է Աբխազիայի քաղաքացիների 70%-ը։
    Նշենք, որ Աբխազիայում մարտի 1-ին կայացել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ |armenpress.am|

  • Ուկրաինայի Պաշտպանության հետախուզությունը հայտարարություն է տարածել, որ հայկակա…

    🇦🇲🇺🇦🇦🇿 Ուկրաինայի Պաշտպանության հետախուզությունը հայտարարություն է տարածել, որ հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես՝ Telegram ալիքներում, Ռուսաստանի կողմից տարածվում է կեղծ տեղեկություն՝ նպատակ ունենալով վատթարացնելու ուկրաինա-հայկական ու ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները։ 

    🗣 «Ակտիվորեն ապատեղեկատվություն տարածողները «հիմնավորում» են, որ նոր ադրբեջանա-հայկական պատերազմը կստիպի Ռուսաստանին բացել «երկրորդ ճակատ» և այդպիսով ՌԴ-ն կցրի իր ռազմական ուժերը, ինչը օգտակար կլինի Ուկրաինային։
    🔸 Տեղեկատվական այս օպերացիան հիմնված է կեղծ զեկույցի վրա, որը իբր թե Ուկրաինայի պաշտպանության հետախուզությունն է հասցեավորել Ուկրաինայի ՊՆ փոխնախարար Իվան Հավրիլյուկին», — նշված է հայտարարությունում։

  • «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակու…

    ❗️«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ։ Այս մասին գրում է նա իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ նա դա անում է՝ որպես խնդրանք, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի իր հացադուլը։ 🗣 «Յուրաքանչյուր մեկ…

  • Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով անգլերենը հայտարարել է ԱՄՆ պաշտոնակա…

    🇺🇸 Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով անգլերենը հայտարարել է ԱՄՆ պաշտոնական լեզու: Նախագահը նշել է, որ դա կօգնի ապահովել «միասնական և համախմբված հասարակություն»:
    📌 Որոշ ակտիվիստներ մտահոգություն են հայտնել այն մասին, թե ինչպես է այս քայլն ազդելու ոչ անգլերեն խոսող մարդկանց վրա, երբ խոսքը վերաբերում է ներգաղթի խնդիրներին, քվեարկության ընթացակարգերին և օգնության հասանելիությանը:
    🔸 Ըստ ԱՄՆ կառավարության կայքի՝ Միացյալ Նահանգներում մարդիկ հաղորդակցվում են ավելի քան 350 լեզուներով։ |azatutyun.am|

  • Լարված իրավիճակ է եղել «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ։ Խաղասկզբու…

    ❗️⚽️ Լարված իրավիճակ է եղել «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ։
    📌 Խաղասկզբում ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների անդամները ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով ներխուժել են խաղադաշտ։ Մոտ մեկ ժամ հետո կարմիր բերետավորները մտել են խաղադաշտ ու խոտածածկին պառկեցրել երկրպագուներին՝ փորձելով նրանց բերման ենթարկել։
    🔸 Փյունիկի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու թիմի ու Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ բանկցություններից հետո երկրպագուները համաձայնել են դուրս գալ խաղադաշտից։
    Նշենք, որ այսօր երկրպագուները մտել էին խաղադաշտ նաև «Վան» — «Ալաշկերտ» խաղի ընթացքում։ Ոստիկանների հետ բախում էր եղել։ |sportmedia.am|

  • ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագունե…

    ⚽️ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ:
    📌 ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
    [Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա]

  • Թուրքիայում շուրջ 40 տարի պայքարող քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մաս…

    ❗️ Թուրքիայում շուրջ 40 տարի պայքարող քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մասին։ Հայտարարությունը հնչել է Քրդական բանվորական կուսկացության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլա Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչից երկու օր անց։
    📌 Զինյալ խմբավորումը պնդել է՝ «մեր ուժերից որևէ մեկը զինված գործողություններ չի ձեռնարկի, քանի դեռ հարձակման չեն ենթարկվել»: Միաժամանակ կոչ արել Թուրքիայի իշխանություններին Օջալանին ազատել բանտից։
    🔸 Քուրդ զինյալները տասնամյակներ շարունակ արյունալի պայքար էին մղում անկախ պետության կամ ինքնավարության համար, հիմնականում՝ Թուրքիայի արևելքում։ Հակամարտության ընթացքում մոտ 40,000 մարդ է զոհվել։

    Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալները, մինչդեռ հայտարարել են, թե Օջալանի ուղերձն իրենց չի վերաբերում:
    |azatutyun.am|

  • Եվրոպական երկրների ղեկավարները աջակցություն են հայտնում Ուկրաինային Թրամփի և Զե…

    🇺🇦🇺🇸 Եվրոպական երկրների ղեկավարները աջակցություն են հայտնում Ուկրաինային Թրամփի և Զելենսկու անհաջող հանդիպումից հետո: 🇵🇱 «Դուք մենակ չեք»,- Ուկրաինային ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: 🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ստեղծված…