Category: Infocom

  • Սրտանց շնորհավորում ենք սիրո տոները Ուսումասիրե’ք օրվա թեմատիկ #ինֆոքարտ-ը Վերջ…

    Սրտանց շնորհավորում ենք սիրո տոները ❤️
    Ուսումասիրե’ք օրվա թեմատիկ #ինֆոքարտ💌
    👰🤵‍♂️ Վերջին 10 տարում Հայաստանում ամուսնությունների միջին տարիքը բարձրացել է մոտ 3 տարով
    🥂2023-ին Հայաստանում գրանցվել է 16 330 ամուսնություն և 4 525 ամուսնալուծություն 💔
    💍 316 զույգ ամուսնացել է 60+ տարիքում:
  • Տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնակա…

    🚌 Տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 տոմսային փաթեթ։
    🔸 Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։
    [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Մյունխենում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղա…

    🇺🇸🇹🇷 Մյունխենում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
    📌 Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում ծավալված իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։ |tert.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր,…

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: [ՀՀ կառավարություն]
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացմ…

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:
    [ՀՀ կառավարություն]

  • «Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյան…

    «Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը ⚖️ «Գումարտակի հրամանատարի հրամանը՝ «տեղներիցդ չշարժվեք», հնարավոր չէր կատարել տեւական ժամանակ, ես ինչքան կարողացել եմ, մնացել եմ տեղում, եւ երբ զգացել եմ, որ այլեւս…

    Մայոր Հայկազ Գրիգորյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահ…

    🇦🇲🇦🇿 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում
    🤝 Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:
    📌 Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]

  • Միքայել Մինասյանին առնչվող գործը երկու այլ մեղադրյալների մասով ուղարկվել է դատա…

    ⚖️ Միքայել Մինասյանին առնչվող գործը երկու այլ մեղադրյալների մասով ուղարկվել է դատարան:
    🔸 «Քրեական վարույթով հաստատվել է, որ Մ.Մ.-ն՝ մի շարք անձանց հետ հետ, ՀՀ-ում գործունեություն ծավալող «Շին Տավր» ՍՊԸ-ի (2018թ. մայիսի 23-ից՝ «Երևան Մոլ» ՍՊԸ) բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով փաստացի իրենց պատկանող, արտերկրում գրանցված կազմակերպությունների միջև 2013 և 2014թթ. կնքել են ձևական վարկային պայմանագրեր:
    🔸 Պայմանագրերի հիման վրա նույն թվականներին վերոնշյալ կազմակերպություններից մեկի բանկային հաշվից հանցավոր ծագում ունեցող ընդհանուր 3 միլիոն 700 հազար եվրո փոխանցվել է մյուս կազմակերպության բանկային հաշվին»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

  • Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեց…

    🇦🇲🇪🇺 Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
    📍 Կոշտան ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը՝ միտված ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ: Նա հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
    🇦🇲🇦🇿 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության՝ խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները:

  • Ոստիկանությունը պարզել է փետրվարի 14-ին ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած ե…

    👮🚌 Ոստիկանությունը պարզել է փետրվարի 14-ին ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը:
    🗣 ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Արմենպրես»-ին ասել է, որ այսօր ոստիկանություն հաղորդում տված վարորդը հայտնել է, որ առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի է բռնվել երեք անծանոթ երիտասարդ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 
    🔸 Հաղորդում է ներկայացրել նաև մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը՝ միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։ 
    📍 Ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել էր, որ վիճաբանությունը տեղի է ունեցել 97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև: