Category: Infocom

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կառուցողական զրույց է ունեց…

    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կառուցողական զրույց է ունեցել Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
    🗣 Նա շնորհակալություն է հայտնել նրանց կառուցողական, ինտենսիվ աշխատանքի համար՝ շեշտելով, որ աշխատում է 24/7 ռեժիմով՝ պատերազմն ավարտին մոտեցնելու համար։ |pastinfo.am|

  • Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում գտնվող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանո…

    🇦🇲🇷🇺 Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում գտնվող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ռուսական կողմի առաջնահերթությունների ցանկում է, ասել է Մարիա Զախարովան՝ խոսելով Սամվել Կարապետյանի գործի մասին․
    🗣 «Մենք այս գործունեությունն իրականացնում ենք բացառապես օտարերկրյա պետությունների օրենքներն ու ինքնիշխանությանը հաշվի առնելով։ Այդ առումով Սամվել Կարապետյանի մոտ հյուպատոսական մուտք ենք ապահովել Երևանում ՌԴ դեսպանատան միջոցով, և շարունակում ենք հետևել նրա վիճակին, ինքնազգացողությանը և նրա օրինական իրավունքների պահպանմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
    🔸 Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին, Զախարովան ասել է, թե «այլ գործարարներ, թե՛ ռուսաստանցի, թե՛ արտասահմանցի, զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս»։ |news.am|

  • ԱԺ-ն պարզաբանել է պատգամավորներին 3-ական մլն պարգևավճար տալու հանգամանքը՝ նշելո…

    📣 ԱԺ-ն պարզաբանել է պատգամավորներին 3-ական մլն պարգևավճար տալու հանգամանքը՝ նշելով, որ 2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը, և հաշվի առնելով նաև ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը՝ որոշվել է գումար հատկացնել․
    🗣 «Սա իրենից ներկայացնում է 2025 թ․ առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, որն էլ տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին: Այս որոշումը լուծում է ԱԺ-ում ցածր վարձատրության խնդիրը»,-ասված է պարզաբանման մեջ:
    📌 Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը երեկ «Ազատությանը» հայտնել էր, որ որպես 13-րդ աշխատավարձ ստացել են աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար: Վարդանյանը նշել էր, որ երբ այդքան մեծ գումար են տեսել, իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, որ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հրաժարվել էր տեղեկություն տրամադրել՝ դա հիմնավորելով աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությամբ:

  • Բաքվի պետական ​​մեղադրողը միջնորդել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին դատ…

    🇦🇿 Բաքվի պետական ​​մեղադրողը միջնորդել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ 🔸 Այսօր Ավանեսյանի դեմ շինծու գործով հերթական դատական նիստն է եղել։ Ավանեսյանը ցուցմունք է տվել, այնուհետև լսվել են գործով «վկաների» ցուցմունքները:…

  • Փաշինյանը նշում է երկաթգծի հատվածներ, որոնք կարող են հետ վերցվել ռուսական կառավ…

    🛤 Փաշինյանը նշում է երկաթգծի հատվածներ, որոնք կարող են հետ վերցվել ռուսական կառավարումից, եթե ներդրումներ չկատարվեն։
    📣 Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։
    🗣 «Մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում, գոնե առաջին փուլում, մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացվեն։ Վերականգնվեն նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, և Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը»,- ասաց վարչապետը։ |civilnet.am|

  • Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված…

    🚔 Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար
    🗣️ Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ:
    [ՀՀ քննչական կոմիտե]
  • Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է. նա հոսպիտա…

    Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է. նա հոսպիտալացվել է, վիճակը ծանր է։

  • Գործադիրն ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր և…

    Գործադիրն ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր և լրամշակված ծրագրերի փաթեթ:
    🏘 Բնակարան ձեռք բերելու հավաստագրերին այլընտրանք է ստեղծվում այն ընտանիքների համար, որոնք ունեն խոցելի կարգավիճակ և չեն կարողանալու վարկային միջոցներ ներգրավել: Այդպիսի ընտանինքներին յուրաքանչյուր անդամի համար կտրամադրվի ամսական 40 000 դրամ վարձավճարի փոխհատուցում 10 տարի ժամկետով: Միաժամանակ, մեկ տարով կերկարաձգվի Երևանի Մոլդովական 29/1 հասցեի հանրակացարանում բնակվողների ժամկետը:
    👨‍💻 Տնտեսական ինտեգրումն ապահովելու համար ներդրվում է նոր միջոցառում բնակարանային հավաստագրեր իրացրած, սակայն աշխատանք չունեցող արցախցիների համար: Ծրագիրը ներառում է բիզնես ուսուցում, 12-ամսյա մասնագիտական ուղեկցում և դրամաշնորհների տրամադրում՝ մինչև 2 միլիոն դրամ: Լրացուցիչ 1 միլիոն դրամի փոխհատուցում կնախատեսվի այն գործարարների համար, որոնք կապահովեն 18-ամսյա կայուն գործունեություն:
    🗓 Մինչև 2026-ի դեկտեմբերի 15-ը երկարաձգվեցին կեցության և այլ ծախսերի համար տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը և տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: դեկտեմբերի 31-ը: |civilnet.am|

  • Գործադիրը հաստատեց որոշումը, որով առաջարկում է փոխել Մայր Աթոռին հող տրամադրելո…

    ⛪️ Գործադիրը հաստատեց որոշումը, որով առաջարկում է փոխել Մայր Աթոռին հող տրամադրելու կարգավորումը:
    📌 Մասնավորապես՝ Հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ Մայր Աթոռին հողամասեր կտրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն:
    Օրենքում փոփոխությունը առաջիկայում կքննարկվի խորհրդարանում:

  • «Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը կարող էր դառնալ սարսափելի աղետ, այն կանխվ…

    🇦🇲🇺🇸🇦🇿 «Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը կարող էր դառնալ սարսափելի աղետ, այն կանխվեց Վաշինգտոնում կնքված խաղաղության հռչակագրով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ամփոփելով տարվա արդյունքները
    🗣️ Ռուբիոն եւս մեկ անգամ հայտարարել է, թե ԱՄՆ-ն կարողացել է կանխել և կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ։ |armenpress.am|