Category: Infocom

  • 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է։ 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում ար…

    🌌 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է։
    🗣 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է:
    [ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան]

  •  ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբ…

    ⚽️  ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում: 
    🔸 ՀՖՖ Գործադիր կոմիտեի այսօրվա նիստում Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոﬕտեի անդամի թափուր պաշտոնը կզբաղեցնի «Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը:

  • Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցն…

    📢 Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցների անհամաչափ գործողությունների առնչությամբ.
    🗣 «Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։ Պահանջում ենք․
    🔸Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ,
    🔸 ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս»։

  • ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Նարեկ Մանուկյանը ապրիլի 1-ից կա…

    📝 ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Նարեկ Մանուկյանը ապրիլի 1-ից կազատվի ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից:

  • Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել ե…

    🇦🇲🇰🇿 Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
    📌 Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
    🗣 Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հօգուտ ՀՀ-ի՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն…

    💸 Հօգուտ ՀՀ-ի՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:
    🔸Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցադիմումը։
    [Գլխավոր դատախազություն]

  • Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունի…

    ❗️ Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։
    🗳 Քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Տարոն Մարգարյան – 67 կողմ, 0 դեմ, Հովիկ Աղազարյան – 65 կողմ, 2 դեմ։

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Սյունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ռոբե…

    🇺🇸 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Սյունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ։
    🇪🇺 Գորիսում դեսպանը հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։
    🤝 Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցել է համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
  • Քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտ…

    👮‍♂️🗳 Քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ։ 🗣 Տեղեկությունը aravot.am-ի հետ զրույցում հաստատել են «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունից։…

  • Կաշառք տալու և ստանալու ենթադրյալ դեպքով խուզարկություն է իրականացվել Վարդենիսի…

    💰🔍 Կաշառք տալու և ստանալու ենթադրյալ դեպքով խուզարկություն է իրականացվել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տանը և համայնքապետարանում, կան կալանավորվածներ։
    🗣 Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ գործողությունները կատարվել են Կոմիտեում քննվող քրգործի շրջանակներում։