Category: Infocom

  • Բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախա…

    🇷🇺 Բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել ՌԴ, հունիսի 30-ից պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին։  
    🔸 Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան։ Դիմում ներկայացնելուց հետո ՌԴ պատկան մարմինների կողմից ստուգվելու են քաղաքացու տվյալները, և եթե նրա մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել ՌԴ։
    🔸 Սրանից բացի, ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններ ևս կատարվել են ու կատարվում են։ Մասնավորապես, ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորում, որով բոլոր միգրանտների երեխաների համար պարտադիր է դառնում ռուսերեն լեզվի իմացությունը ստուգելու նպատակով թեստ հանձնելը, եթե նրանք պատրաստվում են դպրոց հաճախել։ 
    [ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյան]|armenpress.am|

  • Մովսես Հակոբյանին ու ևս մեկ գեներալի մեղադրանք է առաջադրվել։ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պ…

    ⚖️ Մովսես Հակոբյանին ու ևս մեկ գեներալի մեղադրանք է առաջադրվել։
    📌 ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ու ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը մեղադրվում են պաշտոնեական անփութության մեջ։ Դատախազությունը պահանջում է նրանցից հօգուտ պետության բռնագանձել 4,5 մլրդ դրամ։
    📌 Ըստ մեղադրանքի՝ ինը տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել 4,3 մլրդ դրամի ռազմական տեխնիկա, որը անպիտան է եղել։ |civilnet.am|

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հստակ դիրքորոշում ընդունի…

    🇮🇷 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հստակ դիրքորոշում ընդունի Դոնալդ Թրամփի՝ Իրանի քաղաքացիական միջուկային օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ:
    ☎️ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գործակալության գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
    ‼️ Արաղչին ընդգծել է, որ հաշվի առնելով սպառնալիքների կրկնությունը՝ Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր միջուկային ծրագիրը։ Գրոսսին ասել է, որ կխոսի մյուս կողմերի հետ՝ ստեղծված խնդիրների լուծման համար հարմար մթնոլորտ ստեղծելու համար:
    🇺🇸 Նշենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 30-ին հայտարարել է, որ կհրամայի ռազմական հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ նոր համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։ «Եթե նրանք գործարքի չգնան, ռմբակոծություններ կլինեն»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։ |civilnet.am|

  • Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գի…

    Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։
    Լուանկարը՝ Արմեն Երամիշյանի, hetq.am

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի …

    🇦🇲🇻🇳 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը:
    🤝 «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը:
    [ՀՀ ԱԺ]
  • Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նրան ընդունել…

    🇷🇺🇨🇳 Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ են ունեցել:
    📌 Ռուսաստանի նախագահը ողջունել է Վան Իի այցը ՌԴ, բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը ՉԺՀ-ի հետ։
    🇺🇦 Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հեռանկարների շուրջ։ |armenpress.am|

  • Ապրիլի 1-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն…

    ❗️Ապրիլի 1-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը։ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի ընթացքում դատարանը հարցաքննել է գործով «տուժողներին»:
    🔸 Իր ցուցմունքում «տուժողներից» մեկն ասել է` չնայած իր ծառայության գտնվելու վայրը հեռու է եղել հայկական զինված ուժերի հետ շփման գծից, իբրև թե «հայկական զինուժի ականանետային կրակոցից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»:  Մեկ այլ «տուժող» էլ պատմել է, թե իբր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել «հայկական զինուժի կողմից արձակված ականանետի պայթելու հետևանքով, երբ փորձել է դուրս բերել ադրբեջանական զինուժի մեծամասշտաբ զոհված զինծառայողների դիերը»:
    📌 Հարցաքննվել են 20-ից ավելի «տուժողներ», նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում են լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, սակայն անձամբ չեն ճանաչում: |hetq.am|

  • Երեկ՝ մարտի 31-ի գիշերը, Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կ…

    ❗️Երեկ՝ մարտի 31-ի գիշերը, Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։
    🗣 «Գիշերը 22։20 էր, մի քանի անգամ կրակեցին։ Գյուղը չի տուժել կրակոցներից, վիճակը լարված չէ»,- հավելել է նա։

  • Գյումրիում մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո սոցիալական ցանցերո…

    ❗️Գյումրիում մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են գրառումներ այն մասին, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իբրև թե հայտարարել է, որ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը դժվար թե աջակցի Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին: Ֆեյսբուքյան մի շարք էջեր, այդ թվում՝ MediaNews, ԱՐՄԵՆԻԱ, ArmeniaNews և այլն, տարածել են տասնյակ գրառումներ «Դժվար թե Գրիգորյանն աջակցի մեկին, ով քաղաքական տարբեր ճամբարներ է փոխել, «Սերժին մերժել». Աշոտյան» վերտառությամբ:
    📌 Ֆեյսբուքյան էջերի գրառումները հղում են կատարում Medianews.site լրատվական կայքին: Կայքի հոդվածն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Աշոտյանի իրական խոսքերն են. «Չափը պահե՛ք, որ երեսատեղ ունենաք. տեսաք չէ՞՝ ընտրություններով մենակ հաղթել հնարավոր չէ»։ Իսկ վիճահարույց արտահայտությունը, թե «Գրիգորյանը դժվար թե աջակցի քաղաքական ճամբարներ փոխած մեկին», իրականում հոդվածի անանուն հեղինակի անձնական վերլուծությունն է, ոչ թե Աշոտյանի խոսքը։
    🔸 «Ինֆոքոմի» 2021-ի հոկտեմբերի հետաքննությունը ցույց էր տվել, որ այս «սունկ» կայքերը և էջերը պատկանում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Մինչ օրս վարչապետի աշխատակազմը կամ Չախոյանը չեն հերքել այս կապերը։ |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Գյումրու ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձ…

    ❗️Գյումրու ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
    ⚖️ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
    📌 Նշենք, որ համացանցում էր հայտնվել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու: |1lurer.am|