Category: Infocom

  • Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական…

    💬 Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի հետ կապված տեղեկություն չի տրամադրում՝ նշելով. «Նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»:
    «Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ՀՀ քննչական մարմիններում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող ինչ քրեական վարույթներ կան նախաձեռնված, քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի»: |azatutyun.am|

  • Հայ-ամերիկյան նախագծի (Թրամփի ուղի՝ խմբ.) մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվե…

    🇷🇺🗣 Հայ-ամերիկյան նախագծի (Թրամփի ուղի՝ խմբ.) մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ ՌԴ հնարավոր մասնակցությունը:
    📌 Նախագծում Ռուսաստանի մասնակցության համար կան բավարար հիմքեր։ Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը:
    📌 «Թրամփի ուղի»-ն մեծ մասամբ անցնելու է ռուսական սահմանապահների պատասխանատվության տարածքով։ 
    [ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգին] |armenpress.am|

  • Ժամը 9:00-ի դրությամբ Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմո…

    ❄️ Ժամը 9:00-ի դրությամբ Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    🚛 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
    🚧 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույ…

    🇦🇲 🇮🇷 Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ 🇦🇲 🇦🇿 ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները:…

  • Բրյուսելում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև Հայաստանի խորհրդարանական ըն…

    🇦🇲🗳 Բրյուսելում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները: 🗣 «Ի՞նչ կարող ենք մենք անել նրանց օգնելու համար։ Նրանք մեզնից նույնատիպ օգնություն են խնդրել պայքարելու արտաքին ազդեցության դեմ, ինչպես օգնել ենք Մոդովային»…

  • 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի՝ սպառազինու…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ Կարեն Ղամբարյանի խոսքով՝ պատերազմի սկզբից մինչեւ վերջ իրենց կորպուսը սպառազինության խնդիր չի ունեցել։ Այս մասին նա այսօր հայտարարեց դատարանում։
    🗣 Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, սակայն, որ մեղադրվում է չթույլատրված նահանջի մեջ, պնդում է՝ իր գումարտակը սպառազինության խնդիր ունեցել է, եւ ինքն այդ մասին զեկուցել է շտաբի պետին, նա էլ ասել է՝ ինչ ուզում եք, արեք։
    📍 Նշենք՝ հիշյալ շտաբի պետը զոհվել է, Գաբրիելյանի եւ նրա միջեւ այդ խոսակցության փաստը դատարանում հաստատել են միայն Գաբրիելյանի հետ նահանջ իրականացրած նրա տեղակալները։
    📎 Կարդալ ավելին

  • «Վերին Լարս» սահմանային անցակետում գրեթե 2500 բեռնատար է կուտակվել։ Դրանցից 22…

    🚛 «Վերին Լարս» սահմանային անցակետում գրեթե 2500 բեռնատար է կուտակվել։
    📣 Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում։
    [Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայություն]

  • Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին…

    💳 Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։
    📌 Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։
    [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • Լիբանանից Հայաստան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը չի …

    🛬 Լիբանանից Հայաստան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով։
    📌 Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

  • Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսվա…

    🌬 Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։
    [Հայաստանի էլեկտրական ցանցեր]