Category: Infocom

  • ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից Պ…

    ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից

    💰 Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյաների ղեկավարած ընկերությունը տարիներ շարունակ հաղթում է ՊԵԿ հայտարարած պետական գնումներում՝ կնքելով միլիոնավոր դրամների պայմանագրեր։

    📑 2024-ի մայիսի 23-ին ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Սուրեն Ավետիսյանը դարձել է 2015-ին հիմնադրված «Դանիամ» ընկերության սեփականատերը, իսկ ՊԵԿ ՏՏ վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Կարեն Մարտիրոսյանը ստանձնել է նույն ընկերության տնօրենի պաշտոնը։
    ☝️ 2021-2024-ին այս ընկերությունը հաղթել է պետական գնման 20 մրցույթում։ Ուշագրավ է, որ 20-ից 19-ի դեպքում պայմանագրեր են կնքվել հենց ՊԵԿ-ի հետ, իսկ 19 մրցույթներից 16-ում «Դանիամը» եղել է մրցույթի միակ մասնակիցը։

    📌 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է ՊԵԿ-ի եւ «Դանիամի» միջեւ կնքված պայմանագրերը, զրուցել ընկերության ներկայացուցիչների ու փորձագետների հետ՝ հասկանալու՝ որքանով են ապահովված մրցակցայնությունն ու թափանցիկությունը, եւ ինչ ռիսկեր կարող են լինել նման դեպքերում։

    ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից — Infocom

    ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին պաշտոնյաների ղեկավարած ընկերությունը տարիներ շարունակ հաղթում է ՊԵԿ հայտարարած պետական գնումներում՝ կնքելով միլիոնավոր դրամների պայմանագրեր։…

  • Իրանն ու Ադրբեջանը վճռական են տրամադրված երկկողմ հարաբերությունները ռազմավարակա…

    🇮🇷🇦🇿 Իրանն ու Ադրբեջանը վճռական են տրամադրված երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում։ 
    🗣 Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն՝ ամփոփելով նախարարի՝ Բաքու կատարած այցի արդյունքները՝ նշելով, որ բոլոր հանդիպումներում ընդգծվել է Հարավային Կովկասում  կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես բոլոր երկրների առաջընթացի և բարեկեցության նախապայման։
    📌 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջան էր այցելել դեկտեմբերի 8-ին։ Այցի շրջանակում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Մայրամովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։ |armenpress.am|

  • Նոա-Լեգիա խաղից հետո Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ»-ի մոտ լեհ …

    ‼️ Նոա-Լեգիա խաղից հետո Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ»-ի մոտ լեհ երկրպագուները կոտրում են ամեն ինչ:
    📣 «Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի»,- «Փաստինֆո»-ին հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
    📌 Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ն 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել լեհական «Լեգիա»-ի նկատմամբ ու ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր։

  • Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել …

    🇦🇲🇦🇿 Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:
    🗣 «Ազատության» հարցմանն ի պատասխան, թե Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվե՞լ են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետը պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:
    💬 «Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»,- հայտնել է Գրիգորյանը: |azatutyun.am|

  • ՀՀ և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ընթացի…

    🤝 ՀՀ և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում են 51%-ով։ Միաժամանակ, ցուցանիշը 2023թ. տվյալների նկատմամբ պահպանել է 2-տոկոսանոց աճ։
    🗣 Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ ընդգծելով, որ առևտրի ներկայիս դինամիկան պայմանավորված է ինչպես բազայի կայունացմամբ, այնպես էլ Հայաստանի և Միության երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դրական միտումներով։ |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Պետք է պատրաստ լինենք այնպիսի պատերազմի, որ «տեսել են մեր պապերը», Բեռլինում հա…

    🗣 Պետք է պատրաստ լինենք այնպիսի պատերազմի, որ «տեսել են մեր պապերը», Բեռլինում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով՝ դրանից խուսափելու միակ ձևը պաշտպանական ծախսերի կտրուկ մեծացումն է։
    🇷🇺 «Ռուսաստանի հաջորդ թիրախը մենք ենք։ Շատերը, սակայն, չեն հասկանում դա և չեն զգում, թե որքան լուրջ է այս վտանգը, շատերին էլ թվում է, թե ժամանակը մեր օգտին է աշխատում»,- ասել է Ռյուտեն՝ նշելով, թե Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի դեմ ռազմական ուժ կիրառել արդեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ |azatutyun.am|

  • «Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հան…

    ❗️«Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկաները՝ դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ», — ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրանսենյակում կատարված խուզարկությունից հետո այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    📌 Երբ Factor TV-ի լրագրողը փորձել է նկարել, թե ինչ է տանում իրավապահը ներկայացուցչության շենքից, վերջինս հարվածել է լրագրողի տեսախցիկին՝ չպատասխանելով՝ ինչ է իր ձեռքի առարկան։

  • Մայր Աթոռը անդրադարձել է շրջանառվող այն պնդմանը, թե Հայ Առաքելական Եկեղեցին չուն…

    ❗️Մայր Աթոռը անդրադարձել է շրջանառվող այն պնդմանը, թե Հայ Առաքելական Եկեղեցին չունի կանոնադրություն։

    🗣 «Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել ՀԱՍԵ Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում։
    🔸 [….] Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում»։
    📌 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, թե «ՀԱԵ-ն ամբողջական և հստակ կանոնակարգում և կանոնադրություն այդպես էլ նորմալ չի ընդունել»։

  • «Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող այս շենքի հանդեպ վաղուց հետապնդումները…

    ❗️«Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող այս շենքի հանդեպ վաղուց հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություն լինի» — այս մասին հայտարարել է ԱՀ նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։…

  • Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար …

    ❗️Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի առողջական վիճակին։ 🗣 «Մենք այսօր ենք ստացել նման դիմում եւ միանշանակ կդիտարկենք, օրենքով սահմանված ընթացակարգերով…