Category: Infocom

  • Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ…

    🇹🇷 Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Էրդողան
    🗣 Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ խաղաղության է ձգտել, այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։
    📣 «Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսությունը պահպանելով, մենք նաև առաջ ենք մղում մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ», — նշել է նա։

  • Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ Երև…

    🌡 Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։
    ☁️ Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    ❄️ Հանրապետության տարածքում 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
    [Հիդրոօդերևութաբանության​ և​​ մոնիթորինգի կենտրոն]

  • Վելայաթին Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Կովկասի վերաբերյալ…

    Վելայաթին Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Կովկասի վերաբերյալ «Թրամփի ծրագիրը» (խոսքը TRIPP-ի մասին է,- խմբ.) ըստ էության նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը»։

  • Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական…

    💬 Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի հետ կապված տեղեկություն չի տրամադրում՝ նշելով. «Նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»:
    «Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ՀՀ քննչական մարմիններում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող ինչ քրեական վարույթներ կան նախաձեռնված, քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի»: |azatutyun.am|

  • Հայ-ամերիկյան նախագծի (Թրամփի ուղի՝ խմբ.) մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվե…

    🇷🇺🗣 Հայ-ամերիկյան նախագծի (Թրամփի ուղի՝ խմբ.) մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ ՌԴ հնարավոր մասնակցությունը:
    📌 Նախագծում Ռուսաստանի մասնակցության համար կան բավարար հիմքեր։ Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը:
    📌 «Թրամփի ուղի»-ն մեծ մասամբ անցնելու է ռուսական սահմանապահների պատասխանատվության տարածքով։ 
    [ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգին] |armenpress.am|

  • Ժամը 9:00-ի դրությամբ Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմո…

    ❄️ Ժամը 9:00-ի դրությամբ Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    🚛 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
    🚧 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույ…

    🇦🇲 🇮🇷 Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ 🇦🇲 🇦🇿 ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները:…

  • Բրյուսելում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև Հայաստանի խորհրդարանական ըն…

    🇦🇲🗳 Բրյուսելում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները: 🗣 «Ի՞նչ կարող ենք մենք անել նրանց օգնելու համար։ Նրանք մեզնից նույնատիպ օգնություն են խնդրել պայքարելու արտաքին ազդեցության դեմ, ինչպես օգնել ենք Մոդովային»…

  • 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի՝ սպառազինու…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ Կարեն Ղամբարյանի խոսքով՝ պատերազմի սկզբից մինչեւ վերջ իրենց կորպուսը սպառազինության խնդիր չի ունեցել։ Այս մասին նա այսօր հայտարարեց դատարանում։
    🗣 Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, սակայն, որ մեղադրվում է չթույլատրված նահանջի մեջ, պնդում է՝ իր գումարտակը սպառազինության խնդիր ունեցել է, եւ ինքն այդ մասին զեկուցել է շտաբի պետին, նա էլ ասել է՝ ինչ ուզում եք, արեք։
    📍 Նշենք՝ հիշյալ շտաբի պետը զոհվել է, Գաբրիելյանի եւ նրա միջեւ այդ խոսակցության փաստը դատարանում հաստատել են միայն Գաբրիելյանի հետ նահանջ իրականացրած նրա տեղակալները։
    📎 Կարդալ ավելին

  • «Վերին Լարս» սահմանային անցակետում գրեթե 2500 բեռնատար է կուտակվել։ Դրանցից 22…

    🚛 «Վերին Լարս» սահմանային անցակետում գրեթե 2500 բեռնատար է կուտակվել։
    📣 Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում։
    [Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայություն]