Category: Infocom

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի առ…

    🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի առևտրի և տնտեսության աճը վկայում է, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամակցության հիմնական շահառուն է։
    🗣 Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական այդ դաշինքից «օգուտներն ակնհայտ են»։ Թվարկելով այդ «օգուտները»՝ Օվերչուկն առանձնացրել է «էներգետիկ և պարենային անվտանգության ապահովումը», «տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումը», «առանց խոչընդոտների մուտքը հսկայական շուկա»։
    🇪🇺 «Ունենք թարմ վիճակագրություն 11 ամիսների կտրվածքով․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 11,6 միլիարդ դոլար է, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Մինչդեռ առևտուրը [Հայաստանի] ԵՄ-ի հետ մի քանի անգամ քիչ է և նվազում է։ Սա այն է, ինչի մասին խոսում է տնտեսությունը և իրականությունը»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։ |azatutyun.am|

  • ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։ «2025թ. հո…

    🇦🇲🇷🇺 ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։
    🗣 «2025թ. հունվարի 12-ին ՌԴ համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը…

    🇦🇲🌏 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին:
    🇹🇷 Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված: 
    🇦🇿 Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին ՀՀ-ն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
    🇷🇺 ՌԴ հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա:
    🇪🇺 ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ, ինչն արձանագրվում է նաև Բրյուսելում: 
    🇺🇸 ԱՄՆ-ի հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
    [Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը]

  • 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին մարտական առաջադրանքի ո…

    ⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին մարտական առաջադրանքի ուղարկելուց առաջ ի՞նչ էր հայտնի հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու վերաբերյալ, եւ ինչո՞ւ է անձնակազմը Կիրի հանքում կանգնելու փոխարեն հասել Զանգելան՝ ընկնելով շրջափակման մեջ։ Այս եւ այլ հարցերի շուրջ դատարանում հարցաքննվեց փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։
    🗣 Վերջինս հայտնեց, որ երբ տեղեկացել են քիմիկների շրջափակման մեջ ընկնելու մասին, ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հրամայել է, ամեն դեպքում, շարունակել իրենց խնդիրը։ Մինչդեռ ըստ մեղադրող դատախազի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նշել է, որ նոր խնդիր է տվել՝ օգնության գնալ շրջափակման մեջ գտնվող անձնակազմին։ Վկան չկարողացավ պարզաբանել՝ ինչու այդ մասին տեղյակ չեն եղել կամ ինչու Մակարյանը դա չի հայտնել։
    ❗️ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանը, իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տվել է «Նահանջ» հրաման՝ Օնիկ Գասպարյանին չզեկուցելով եւ հրաժարվելով օգնության հասնել իրենցից շուրջ 2 կմ այն կողմ շրջափակման մեջ մնացածներին։
    📎 Կարդալ ավելին

    Ըստ փոխգնդապետի՝ իրենք տեղյակ չեն եղել ԳՇ պետի՝ քիմիկներին օգնության հասնելու հրամանի մասին

  • Ովքեր և ինչպես 2025թ. պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ20…

    Ովքեր և ինչպես 2025թ. պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
    2024թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր են ներկայացնելու ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների նոր խմբեր․
    📍 2024թ. ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
    📍 2024թ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
    📍 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
    📍 2023թ. արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) ՀՀ քաղաքացիները։
    📍 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
    📍 2024թ. ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024թ. ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
    Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը գործում է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով:

  • Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը: Այն կազ…

    🇦🇲🇺🇸 Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը: 📑 Այն կազմված է նախաբանից և 5 բաժնից՝ 🔸 Բաժին I. Գործընկերության սկզբունքները 🔸 Բաժին II․ Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն…

  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ [ՀՀ ՆԳՆ փրկ…

    🚧 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը: Այն կազմվ…

    🇦🇲🇺🇸 Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը:
    📑 Այն կազմված է նախաբանից և 5 բաժնից՝
    🔸 Բաժին I. Գործընկերության սկզբունքները
    🔸 Բաժին II․ Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն
    🔸 Բաժին III․ Պաշտպանություն և անվտանգություն
    🔸 Բաժին IV․ Ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդում
    🔸 Բաժին V․ Մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանում

  • Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահ Յուն Սեոկ Յոլին: Պ…

    🇰🇷 Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահ Յուն Սեոկ Յոլին: Պատճառն անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելու նրա փորձն էր, հաղորդում է Reuters-ը։ 🔸 Հարավային Կորեայի խորհրդարանական հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը և հինգ…

  • Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը …

    📝 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: