Category: Infocom

  • Դեկտեմբերի 27-ին դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դիլիջան համայնքի նախ…

    ⚖️ Դեկտեմբերի 27-ին դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը, որոնց մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:
    📌 2020 թ․ հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:
    🔸 Դատախազը 2024 թ․ նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան:
    [ՀՀ Գլխավոր դատախազություն]

  • ՔՊ Վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտ…

    ❗️ՔՊ Վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: 📌 Նախնական ընտրություններում ամեշատ…

  • ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է …

    ⚖️ ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 Եվրո
    📌 «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։ 
    🔸 2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ |hcav.am|

  • Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռն…

    ⚖️ Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ 📌 Համացանցում…

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբե…

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
    📌 Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին։
    🔸Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը:
    [ՀՀ ԱԽ գրասենյակ]

  • Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ իրեն և ընկերներին ձերբակալել են։ «Ճանպա…

    🚔 Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ իրեն և ընկերներին ձերբակալել են։ 🗣 «Ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները», – գրել էր Բաբայանը։ 📌 Նա հայտնել է, որ ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Այս մասին, Բաբայանի խոսքով, իրեն…

  • Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ իրեն և ընկերներին ձերբակալել են։ «Ճանպարհ…

    🚔 Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ իրեն և ընկերներին ձերբակալել են։
    🗣 «Ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները», – գրել էր Բաբայանը։
    📌 Նա հայտնել է, որ ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Այս մասին, Բաբայանի խոսքով, իրեն հայտնել է քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարել է ձերբակալման պրոցեսը։

  • Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտեր…

    💊 Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:
    📌 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։ Կարևոր է`
    🔸 ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
    🔸 ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
    🔸 մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:
    [ՀՀ առողջապահության նախարարություն]

  • Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պ…

    🇦🇲🇱🇧 Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
    📌 Հիշեցնենք, որ երեկ Լիբանանի խորհրդարանը քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։
    🗣 «Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

  • Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով երկու …

    ⚖️🗣 Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով երկու երկրների միջև առկա իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին։
    🔸 «Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», – նշեց նա։
    Պատասխանելով Ադրբեջանի՝ միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու պահանջի և Հայաստանի հնարավոր պատասխանի մասին հարցին Կիրակոսյանն ասաց.
    🔸 «Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ, ես էլ մեկնաբանություն չտամ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չէ։ Այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։ |news.am|