Category: Infocom

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էման…

    🇦🇲🇫🇷 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
    📌 Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին և խորացնելու երկկողմ փոխգործակցությունը, մասնավորապես պաշտպանության, ենթակառուցվածքների զարգացման, ԱԲ, բարձր տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառներում՝ դրանք դիտարկելով որպես երկարաժամկետ գործընկերության առանցքային ուղղություններ։
    🗣 Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված խաղաղության օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը՝ առանց նախապայմանների, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա։
    [ՀՀ նախագահի աշխատակազմ]

  • Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքըԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխ…

    ‼️ Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքը

    🇦🇪Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները քիչ առաջ հայտարարել են, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված երեք հրթիռները, հաղորդում է Reuters գործակալությունը։
    🔸Դրան զուգահեռ իրանական հարվածային ԱԹՍ-ն քիչ առաջ թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։
    📣 «Հարվածի հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի հոսպիտալացվել է», — հաղորդում են տեղական իշխանությունները։ |azatutyun.am|

  • Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այցի ը…

    🇮🇹✈️ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
    📌 Այցի ընթացքում Մելոնին կբանակցի նախագահ Իլհամ Ալիևի, մի շարք այլ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ |azatutyun.am|

  • Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են…

    🇦🇲🇪🇺 Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը: Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը կարծես թե գերակայում են:
    📌 Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինի հետ հայտարարությունների ժամին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
    🗣 «Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը և բոլորս այսօր այստեղ ենք, հստակ ցույց է տալիս է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը: Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին»,- ասել է նա։ |1lurer.am |

  • Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճ…

    🇦🇲🇹🇷 Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել, քննարկել Հայաստան-…

    🇺🇦 Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել, քննարկել Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
    🇪🇸 Փաշինյանը հանդիպել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Նրանք հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:
  • Սամվել Կարապետյանի հորդորից հետո Արթուր Ավանեսյանը (Կանդազ) դադարեցրել է հացադո…

    📣 Սամվել Կարապետյանի հորդորից հետո Արթուր Ավանեսյանը (Կանդազ) դադարեցրել է հացադուլը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:
    ⚖️ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) հացադուլ է հայտարարել: 🗣 Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

  • Այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել նաև «Հայաստան» դաշինքն ու Հանրապետական կու…

    🪧 Այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել նաև «Հայաստան» դաշինքն ու Հանրապետական կուսակցությունը։
    📣 «Հայաստան» դաշինքը պահանջում էր, որ եվրոպացի առաջնորդներն ուշադրություն դարձնեն «Հայաստանի ժողովրդավարական հետընթացին, քաղբանտարկյալների խնդրին, արցախցիների իրավունքներին»։ Պահանջում էին ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներին։ Նրանք երթ իրականացրին դեպի Մարզահամերգային համալիր։
    🚶 ՀՀԿ ներկայացուցիչները հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ, պատրաստվում էին քայլերթով շարժվել Մարզահամերգային համալիրի ուղղությամբ։ Երթուղին, որով պատրաստվում էին շարժվել, անցում էր այն հատվածներով, որոնք ոստիկանությունը հայտարարել է, որ փակ են երթևեկության համար:
    🚔 Աշոտյանը բացատրեց, որ իրենք ուղղակի պաստառներով լուռ քայլելու են մայթերով, այլ մտադրություն չունեն, և ոստիկանությունը երթը արգելող որևէ հայտարարություն չի արել, հետևապես՝ եթե փորձեն խոչընդոտել երթը, ապա ապօրինություն կգործեն: Ոստիկանությունը թույլ չտվեց այդ երթուղով շարունակել երթը։ |azatutyun.am|

  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է կնքվել։…

    🇦🇲🇬🇧 ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է կնքվել։
    🗣 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ:
    📣 Քիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

  • Հայաստանն ու Խորվաթիան ստորագրել են ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչ…

    🇦🇲🇭🇷 Հայաստանն ու Խորվաթիան ստորագրել են ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր:
    📣 Խորվաթիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմոլորտ հարաբերությունների առաջմղմանը: