Category: Infocom

  • «Ինֆոքոմը» մշակել է գործիք, որով հունիսի 7-ին կարող եք հետևել քվեարկության ընթաց…

    «Ինֆոքոմը» մշակել է գործիք, որով հունիսի 7-ին կարող եք հետևել քվեարկության ընթացքի վերաբերյալ թարմացվող տվյալներին․
    🔵 ընտրախախտումները և միջադեպերը՝ ըստ ընտրատեղամասերի,
    🔵 մասնակցության ցուցանիշները՝ ըստ ընտրատեղամասերի և համայնքների,
    🔵 մասնակցության ցուցանիշի ընդհանուր միտումներից շեղվող ընտրատեղամասերը,
    🔵 քվեարկության նախնական արդյունքները։
    ԱԺ ընտրություններ 2026․ տվյալների թարմացվող ամփոփագիր

  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝ ձերբակ…

    🗳 Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝
    🔹ձերբակալվել է 194 անձ,
    🔸 քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,
    🔻 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
    📑12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
    📌52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ, ստեղծ…

    🌧 Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ, ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։
    📌Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։

    [Ստեփանավանի համայնքապետարան]

  • Կիևի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ին արտակարգ նիստ կգումար…

    🇺🇦🇺🇳 Կիևի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ին արտակարգ նիստ կգումարի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա վերջերս իրականացված զանգվածային հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։
    📢 «Ռուսական վերջին հարվածների ալիքը ևս մեկ հիշեցում է այն մասին, որ Մոսկվան շարունակում է նախընտրել սրացումը, այլ ոչ թե խաղաղությունը»,-ասել է նա։ |armenpress.am|

  • Քելբաջարի շրջանի Օմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայողներ ընկել են ձորը…

    📌 Քելբաջարի շրջանի Օմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայողներ ընկել են ձորը, հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարությունը: |azatutyun.am|

  • Եվրահանձնաժողովից հայտարարում եմ, որ պատրաստվում են առաջարկել միջոցներ՝ Ռուսաստ…

    🇪🇺 Եվրահանձնաժողովից հայտարարում եմ, որ պատրաստվում են առաջարկել միջոցներ՝ Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումն ավելի խստացնելու համար։
    📌 Ավելի վաղ նման պահանջով հանդես էին եկել Շենգենյան գոտու 11 երկրներ, որոնք դժգոհ են այն հանգամանքից, որ, չնայած Ուկրաինայի դեմ պատերազմին և արդեն իսկ եղած սահմանափակումներին, ԵՄ որոշ երկրներ շարունակում են ռուսաստանցիներին տրամադրել զբոսաշրջային Շենգենյան վիզաներ։ |azatutyun.am|

  • Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ: Նրանցից երկուս…

    ⚖️ Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ: Նրանցից երկուսը կալանավորվել են: Մեղադրյալներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք:
    📌 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արագածոտնի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
    🔸 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս որևէ պատճառ չի …

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս որևէ պատճառ չի տեսնում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
    📃 Պուտինի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Զելենսկին հրապարակեց բաց նամակ, որում առաջարկում էր ՌԴ նախագահին դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել՝ համաձայնության գալու պատերազմի դադարեցման շուրջ։
    🗣 «Այս նամակը պարունակում է բավականին կոպիտ դիտողություններ։ Արդյոք դա անձնական հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջոց էր, թե՞ անձնական հանդիպում չնշանակելու միջոց։ Կարծում եմ՝ վերջինն էր», – ասել է Պուտինը։ |azatutyun.am|

  • Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք …

    📌 Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր։
    [Քննչական կոմիտե]

  • ՀՀ քննչական կոմիտեում ԱԱԾ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել «գող…

    🔸ՀՀ քննչական կոմիտեում ԱԱԾ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել «գող Բջե» կեղծանունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ի և «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի նկատմամբ։
    🔹 Ըստ փաստական տվյալների՝ Վ.Հ.-ն, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը, Ա.Հ.-ի և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր խնդիրը լուծելու նպատակով՝ հրահանգել է Ս.Պ.-ին ճանաչել որպես պատվազուրկ անձ և պատժել:
    👮Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    [ՀՀ քննչական կոմիտե]