💧Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։
📌 Այն կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։
[Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն]
🦠 Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով այս պահի դրությամբ 13 քաղաքացի է բուժօգնություն ստանում մարզային բուժկենտրոնում: 🔸 Այս պահին պացիենտների վիճակը գնահատվում է բավարար և միջին ծանրության: |factor.am|