Category: Infocom

  • Հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թո…

    🇦🇲🇹🇷 Հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
    🤝 Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
    ‼️ Այցը տեղի է ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և երկու երկրների կառավարությունների աջակցությամբ: |armenpress.am|
  • Գլխավոր դատախազը վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարա…

    ‼️ Գլխավոր դատախազը վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Մարգարյանի սպանության մասով քրգործի վարույթը կարճելու մասին 1999թ. սեպտեմբերի 20-ի որոշումները։
    📌 Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։
    [Գլխավոր դատախազություն]

  • «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով: Այս մասի…

    👨‍⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով:
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից:
    Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը. ՔԿ-ն հայտնում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի բացահայտման մասին

  • ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյ…

    🇺🇸 ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին և տարածաշրջանային այլ թիրախների, սակայն հաջողության չեն հասել: Նշվում է, որ ի պատասխան՝ ամերիկյան ուժերը խոցել են տարածաշրջանային ջրերում քաղաքացիական նավեր թիրախավորող իրանական ԱԹՍ-եր։ Թիրախավորվել է նաև Հորմուզի նեղուցին կից Քեշմ կղզին։
    🇮🇷 ԻՀՊԿ-ն, ի պատասխան Քեշմ կղզուց հարավ գտնվող կապի աշտարակի վրա ամերիկյան հարձակմանը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ հարձակվել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի, ինչպես նաև տարածաշրջանային չհստակեցվող մեկ այլ երկրում գտնվող ավիաբազայի և ուղղաթիռների վրա։ |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի…

    🇦🇲🇹🇷 Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
    🎉 Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։
    🤝 Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես՝ ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։
    [ՀՀ կառավարություն]

  • Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն էր։ Կարդ…

    🗳 Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 26-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 26-րդ օրը — Infocom

    Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն էր։ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր

  • Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության, քաղաք…

    ❗️ Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

    🗣 ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։
    🔸 Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում»,- նշված է հայտարարության մեջ։
    ❗️Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։ 🔸 Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում են «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված…

  • Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից, հայտարարել է…

    🇺🇸🇷🇺 Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում լսումների ժամանակ:
    🗣 «Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են, որ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում ԱՄՆ-ի հետ աճող հարաբերությունների պատճառով»,- ասել է պետքարտուղարը:
    📌 Ռուբիոն նաև նշել է, որ որևէ կերպ չեն միջամտում ՀՀ-ի ինքնիշխանությանը, այլ հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով, որը հիմնված է ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ գործակցության վրա: |1lurer.am|

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՀՀ քաղաքացու անձնագ…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը վերադարձվեց նրան, որպեսզի նա կարողանա մասնակցել ընտրություններին։
    📌 Նշենք, որ Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է, նրա անձնագիրը վերադարձնելու հարցը քննարկման առարկա էր դարձել նաև նախորդ դատական նիստի ընթացքում, իսկ թե ինչպես և որ կառույցի աշխատակիցներն են ուղեկցելու Կարապետյանին ընտրություններին, դեռ հայտնի չէ: |factor.am|

  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակում ներ…

    📄 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 40 մլն 316 հազար դրամ եկամուտ և 206 մլն 775 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։