Category: Infocom

  • «ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թ…

    «ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։
    Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։
    Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,- Ֆեյսբուքում գրել է Դանիել Իոաննիսյանը։
    🔹ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք։ | tert.am|

  • Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգայ…

    ⚖️ Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։
    🔹Նա զրպարտություն է համարում այն, որ Ալեն Սիմոնյան «Ֆեյսբուք» և «Տիկտոկ» հարթակներում 2026թ. մայիսի 19-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը. «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:
    📌 Սամվել Կարապետյանը պահանջում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ։ |hetq.am|

  • Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության …

    ⚖️ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:
    📌 Մասնավորապես՝ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով՝ նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքից հետո յուրաքանչյուրին մասնակցության համար տալ 10.000-ական դրամ:
    🔻 Բացի դրանից՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը համակարգելու համար:
    🔸 Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    [ՀՀ Քննչական կոմիտե]

  • Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևե…

    🔻 Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական ընկերությունների արտադրանքի ներմուծու…

    🇷🇺🇦🇲 Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ:
    📌 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:
    🔻 Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են: |news.am|

  • Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվա է կանչվել՝ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ–…

    🇷🇺🇦🇲 Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվա է կանչվել՝ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ–ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
    📢 «ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների Մոսկվա է կանչվել` կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ |arm.sputniknews.ru|

  • Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն էր։ Կա…

    🗳Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 22-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 22-րդ օրը — Infocom

    Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն էր։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը

  • «Անկախ դիտորդ» դաշինքը The Insider, Radio France Internationale, Dossier, Reute…

    📰 «Անկախ դիտորդ» դաշինքը The Insider, Radio France Internationale, Dossier, Reuters լրատվամիջոցների հետաքննությունների հիման վրա իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն։
    🗣 Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտնել է՝ ըստ նշյալ նյութերի՝ ՌԴ-ում առերևույթ պլանավորել, կազմակերպել ու ֆինանսավորել են Հայաստանում հետևյալ գործողությունները՝
    🔸 Ապատեղեկությունների կանխմտածված գեներացում ու տիրաժավորում,
    🔸Քաղաքական ուժերի ֆինանսավորում և տարատեսակ այլ աջակցությունների տրամադրում,
    🔸Ռուսաստանում բնակվող ընտրողների նկատմամաբ պարտադրանքներ,
    🔸 Վերը նշվածի հետ փոխկապակցված այլ ապօրինի գործողություններ։
    ««Ներկայացված հաղորդումը 15 էջանոց է։ Դիմումով խնդրում ենք նաև ուսումնասիրել «Կովկասի Խրոնիքոնը» կայքում հրապարակված նյութերը ու սխեմաները»,- գրել է Դանիել Իոաննիսյանը։
    🇦🇲🇷🇺🗳 Բրիտանական Reuters լրատվական գործակալության 5 աղբյուրներ հայտնել են, որ ՌԴ պաշտոնյաները քննարկել են Ռուսաստանում ապրող հայերին Հայաստան տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի վերջիններս քվեարկեն ընտրություններում Փաշինյանի հակառակորդների օգտին։ 🗞 Գործակալության…

  • Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգ…

    🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի։

    📌 Նա նշել է նաև, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։
    🗣 «Եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել»,- ընդգծել է նա։
    📣 Պուտինն ասել է , որ ԵՄ-ին մերձենալու համար Երևանի կողմից կայացվող ցանկացած որոշում չի վնասի Մոսկվայի հետ կապերին։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից։ |tert.am|

  • Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ինքն ընդամենը զարմանք է արտահայտել, ինչը չի …

    ‼️Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ինքն ընդամենը զարմանք է արտահայտել, ինչը չի կարող դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։
    🗣 «Ինչ-որ կայք հրապարակել էր, որ Էդմոն Մարուքյանը հասարակական կարծիքի առաջնորդ է։ Ես չեմ ասել, որ դա լավ է, կամ դա վատ է։ Ընդամենը արտահայտել եմ բառացի, տառացի իմ զարմանքը։
    🔸 Քարոզչության և հակաքարոզչության արանքում կա չեզոքություն, և նման զարմանքի արտահայտումը գտնվում է չեզոք հատվածում։ Ի՞նչը հերքեմ, իմ զարմա՞նքը: Հերքեմ, ասեմ՝ կներե՛ք, ես զարմանք չե՞մ ապրում»,- ասել է նա։
    📌 ԿԸՀ նախագահի հարցին, թե արդյոք նա ընդունում է, որ իր խոսքի ազատությունը պետք է սահմանափակվի, Իոաննիսյանը հիշեցրել է Ընտրական օրենսգրքի մասին և նշել, որ որպես դիտորդ հավատարմագրվելուց հետո իր հրապարակային խոսքն էապես փոխվել է։ |factor.am|
    🗳 ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։ 💬 Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստին պնդեց, որ «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով…