Category: Infocom

  • Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանց…

    ❗️Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան–Ադրբեջան տևական…

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մեծ հավանականությամբ» կմասնակցի ԱԺ ընտրութ…

    🗳 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մեծ հավանականությամբ» կմասնակցի ԱԺ ընտրություններին: 🗣 «Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ», — հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության…

  • Պակիստանն ու Աֆղանստանը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահ…

    🇵🇰🇦🇫 Պակիստանն ու Աֆղանստանը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքով: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
    📌 Աֆղանական «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ պակիստանյան զորքերը գրոհներ են սկսել Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում:
    🔸 Պակիստանի վարչապետի ներկայացուցիչը աֆղանական ուժերին մեղադրել է սահմանի երկայնքով «չհրահրված հրաձգության» մեջ: |azatutyun.am|

  • Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ….

    ❗️⛪️ Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին:
    [ՀԱԵ Գուգարաց թեմ]

  • Շիրակի թեմի հոգևորականները հայտարարում են, որ կիրակնօրյա պատարագին հնչեցնելու են…

    ❗️Շիրակի թեմի հոգևորականները հայտարարում են, որ կիրակնօրյա պատարագին հնչեցնելու են Կաթողիկոս Գարեգին Բ-ի և թեմակալ առաջնորդ Միքայել Արք. Աջապահյանի անունները:
    🗣 «Մենք՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:
    🔸 [….] եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը»:
    📌 Հիշեցնենք, որ կիրակի Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի այցելել Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։

  • Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ 4 անձի նկատմամբ հա…

    ❗️Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երկուսը ձերբակալվել են, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    📌 Ըստ լրատվամիջոցի՝ մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին:
    🔸 Այս մեղադրանքով այժմ ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանն ու Կարապետ Ղուկասյանը: Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է:

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հա…

    ❗️Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:
    🗣 «Մենք խնդրի կարևորությունը դիտարկում ենք, այդ թվում՝ Հայաստանի պետական շահերի տրամաբանության մեջ: Ինչո՞ւ եմ ասում այդ թվում, որովհետև պարզ է՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը մարդու իրավունքների, ամենատարբեր հարթությունների խնդիր է, բայց մենք հարցը դիտարկում ենք նաև Հայաստանի պետական շահի սպասարկման տրամաբանությամբ՝ ելնելով այն կանխադրույթից, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումն է:
    🔸Հետևաբար, մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միա…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։
    📌 Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է տարբեր ոլորտների և ուղղությունների։
    🔸 Վերնոն Քոքերը շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի բազմաոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։
    📌 Մտքեր են փոխանակվել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։
    [ՀՀ կառավարություն]

  • Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ ՍԴ նախկին գլ…

    ❗️Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ ՍԴ նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի մոր անվամբ հաշվառված՝ 600 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին։
    📌 […] Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 28-ին, պաշտոնեական հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով: Դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագ…

    ⚖️ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով: 👩‍⚖️ Դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը: 🗣 Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը մինչև նիստը դատարանի բակում հայտնեց, որ Արշակ արքեպիսկսպոսի դեմ ցուցմունք չկա: Ըստ նրա՝ ենթադրության…