Category: Infocom

  • Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունք…

    Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքները հուսադրող չեն:

  • Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջպետական և հանրապետական նշանակության բ…

    ❗️Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

    ❄️
    Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արագածի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
    🔸 Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 2-5 մետր։
    Արտաշատի, Թալինի տարածաշրջաններում և Սպիտակի, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
    📌 Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։

  • Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների …

    ⛪️ Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։
    [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]

  • Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ …

    💨 Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։
    🌨 Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։
    🌧 Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովիտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Կաթողիկոսի անունը վանկարկած քաղաքացու են հեռացրել Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցու…

    ⛪️❗️Կաթողիկոսի անունը վանկարկած քաղաքացու են հեռացրել Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցուց։
    🗣 «Կաթողիկոսի անունն եմ տվել ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի անունը, դրա համար էլ ինձ հեռացրին եկեղեցուց», — 24news-ի հետ զրույցում ասել է եկեղեցուց հեռացված քաղաքացին նշելով՝ նրան Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն են դուրս հանել։
    📌 Մկրտիչ քահանա Մուշադյանը պատարագի ժամանակ չի հնչեցրել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
    🎥 Տեսանյութը՝ լրագրող Հրաչ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։

  • Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրու Սուրբ Յոթ Վերք ե…

    ❗️Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որի դռները երեկ ուժայինները կնքել էին, որ այսօր այն հանձնվի արտագնա պատարագի։
    📌 Հիշեցնենք, ավելի վաղ Շիրակի թեմի հոգեւորականները հայտարարություններ էին տարածել՝ նշելով, որ որեւէ այլ անձ, բացի թեմի հոգեւորականներից, իրավունք չունի պատարագ մատուցել Սբ. Յոթ Վերք եկեղեցում։
    🗣 Իսկ կալանքի տակ գտնվող հոգևորականները նախօրեին քահանայից դասին ու ժողովրդին կոչ էին արել «անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում»։
    🔸Այս պահին, թեեւ անձրեւում է, բազմաթիվ քաղաքացիներ կան եկեղեցու հարակից տարածքում։ Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանական ուժեր։

  • «Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը …

    ❗️«Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով և հետո պատվիրյալ արդարադաատությամբ սահմանվել է նրա նկատմամբ 2-ամսյա կալանավորման ժամկետ», — այս մասին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս…

  • Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դիմել է Դատախազ…

    ❗️Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դիմել է Դատախազությանն և ՄԻՊ-ին՝ հաղորդում ներկայացնելով Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին քաղաքական դրդապատճառներով ահաբեկելու վերաբերյալ.
    🗣 «Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանի որոշման հիման վրա մի խումբ անձինք ներխուժել են Վարդան Ղուկասյանի բնակարան՝ 094 [***] բջջային հեռախոսահամարը, այդ համարին համապատասխանող բջջային հեռախոսը, ինչպես նաև թվային տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու համար։
    🔸[….] Խուզարկություն իրականացնողներն Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական հեռախոսները դնել սեղանին՝ դրանք գրանցելու, որոնվող բջջային համարի և հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է։ Սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը՝ բջջային հեռախոսները, չեն վերադարձվել, այլ հափշտակվել են»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մ…

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:
    📌 Առաջին կանգառը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները: Նա նշել է, որ ի հեճուկս այն կանխատեսումների, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 մլնի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում:
    🔸 Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիները այցելել են նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ:
    🔸 Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:
    [ՀՀ կառավարություն]
  • Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանց…

    ❗️Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան–Ադրբեջան տևական…