Category: Infocom

  • «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահա…

    ⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ, գրել է Դանիել Իոաննիսյանը։
    🗣 «Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։ Ateo Breaking-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- նշված է հաղորդագրությունում։

  • Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողությ…

    ‼️ Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով Վազգենին հրապարակային խոսքը:
    📌 Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
    ❗️«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյան-ի կալանքը փոխվել է տնային կալանքով, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայան-ը։|armenpress.am|

  • Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու…

    🇪🇺🇷🇺 Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ, հայտարարել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։
    🗣 «Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները:
    🔸 Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա»,- պնդել է նա՝ հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին՝ «նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։ |azatutyun.am|

  • Իրանն ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու …

    🇮🇷🇺🇸 Իրանն ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու հաղորդագրությունների փոխանակումը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim»-ը։
    📣 Ըստ գործակալության` քանի որ Լիբանանի իրավիճակի հանդարտեցումը եղել է հրադադարի հիմնական նախապայմաններից մեկը, իսկ այժմ այդ պայմանը խախտված է բոլոր ուղղություններով, իրանական կողմը չեղարկում է միջնորդների միջոցով ընթացող ցանկացած շփում։
    🗣️ «Դիմադրության ճակատը և Իրանը վճռական են լիովին փակելու Հորմուզի նեղուցը և ակտիվացնելու այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ սիոնիստներին և նրանց աջակիցներին պատժելու նպատակով, և դա ներառել են իրենց գործողությունների օրակարգում»,– ասված է հոդվածում։ |arm.sputniknews.ru|
    🇺🇸🇮🇱🇱🇧 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով: ℹ️ Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան…

  • ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ ե…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն կտա Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Թրամփը փաստաթուղթը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» գրությամբ։
    🗣 «Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել հուշագիրն ինձ ուղարկելու, ինչպես նաև Ձեր անձնական նամակի ու բարի խոսքերի համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս նշանակալի քայլը», — սոցիալական ցանցերում գրել է Իլհամ Ալիևը։ |azatutyun.am|

  • Որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները թույլ …

    📣 Որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
    🗣 Նա «սև սիրտ» էր բերել Փաշինյանին․ «Սա իմ սիրտն է, ժողովուրդ, նայեք, իր սրտիկները ձևական են, մենակ իր աթոռն է ուզում», — ասաց որդեկորույս մայրը:
    📌 Տարեց կնոջը ոստիկանների հետ հանգստացնել փորձող կինը պահանջում էր լրագրողներից չնկարել: Ուրախ ամբոխից մի քանի մետր այն կողմ ողբացող կնոջը հեռացրին՝ թևերից բռնած: |azatutyun.am|
    Տեսանյութը՝ news.am-ի

  • Փաստական տվյալներ են ստացվել, որ ԲՀԿ Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատ…

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ ԲՀԿ Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Ստուգման արդյունքների հիման վրա 2026թ. հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեց…

    🇷🇺🐟 Ստուգման արդյունքների հիման վրա 2026թ. հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի ՌԴ կենդանի ձուկ և ձկնամթերք արտահանող բոլոր հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը:
    ‼️ Բացառություն են երկու ընկերություններ, որոնք անցել են ստուգումը»,- ասվում է Ռոսսելխոզնադզոր-ի հայտարարության մեջ:
    📌 Ստուգումը ռուսական ծառայության մասնագետներն անցկացրել են Հայաստանում իշխանի պահպանման և բուծման ձկնավերամշակման ձեռնարկություններում ու ֆերմաներում: |1lurer.am|

  • ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է մեկնարկում՝ Արթուր Օսիպյանին ա…

    ‼️ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է մեկնարկում՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով: Նստացույց սկսելու մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր քաղաքացի Գեղամ Օհանյանը:
    💬 Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ նամակ են հանձնելու ՀՀ նախագահին, որ վերջինս ուղերձ հղի և կոչ անի ատելության խոսքը քարոզարշավից դուրս բերելու մասին:
    🔸 Գեղամ Օհանյանը նաև ընդգծեց, որ իրենց ակցիան քաղաքական ենթատեքստ չունի:

  • Հայաստանյան 16 ՀԿ-ներ հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունք…

    📣 Հայաստանյան 16 ՀԿ-ներ հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին:
    ‼️ ՀԿ-ները կոչ են անում նրանց հրապարակայնորեն դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։