🇮🇷🇺🇸 Իրանն ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու հաղորդագրությունների փոխանակումը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim»-ը։
📣 Ըստ գործակալության` քանի որ Լիբանանի իրավիճակի հանդարտեցումը եղել է հրադադարի հիմնական նախապայմաններից մեկը, իսկ այժմ այդ պայմանը խախտված է բոլոր ուղղություններով, իրանական կողմը չեղարկում է միջնորդների միջոցով ընթացող ցանկացած շփում։
🗣️ «Դիմադրության ճակատը և Իրանը վճռական են լիովին փակելու Հորմուզի նեղուցը և ակտիվացնելու այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ սիոնիստներին և նրանց աջակիցներին պատժելու նպատակով, և դա ներառել են իրենց գործողությունների օրակարգում»,– ասված է հոդվածում։ |arm.sputniknews.ru|
🇺🇸🇮🇱🇱🇧 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով: ℹ️ Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան…
Թողնել պատասխան