Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գա…

    📌 Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին։
  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի …

    🚧 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
    🚚 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ [ՆԳՆ ՓԾ]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Թեհրանի հետ միջուկային խաղաղության համաձա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Թեհրանի հետ միջուկային խաղաղության համաձայնություն կնքել:
    🗣 «Ես ցանկանում եմ, որ Իրանը հզոր ու հաջողակ երկիր լինի, բայց առանց միջուկային զենքի»,- գրել է Թրամփը։
    🤝 Նա խիստ չափազանցված է համարում տեղեկությունները, թե Նահանգներն ու Իսրայելը ցանկանում են Իրանը մոխիրների վերածել։ Նահանգների նախագահը շեշտել է՝ «պետք է անհապաղ սկսենք աշխատել համաձայնագրի ուղղությամբ և կազմակերպենք մերձավորարևելյան մեծ տոնախմբություն», երբ այն ստորագրվի: |azatutyun.am|

  • Շրջանառության հարկի դրույքաչափերը վերանայելու որևէ փաստարկ, հիմնավորում, պատճառ…

    📈 Շրջանառության հարկի դրույքաչափերը վերանայելու որևէ փաստարկ, հիմնավորում, պատճառ մենք չենք տեսնում այս պահին․ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան
    🗣 «Ես համաձայն չեմ այն որակումներին, որ շրջանառության հարկի գծով բեռը բարձրացել էր։ Վերանայվել է իրացման շրջանառության նկատմամբ կիրառվող դրույքաչափը: Այո, այս դրույքաչափը բարձրացել է, բայց զուգահեռաբար շատ լայն ազատական հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին, որ իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն և կարողանան հարկը համապատասխան չափով նվազեցնել» — ասաց փոխնախարարը։
    🪧 Նշենք, որ այսօր ևս Կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում տնտեսվարողները՝ բողոքելով փոփոխություններից։
    📌 Նշենք, որ շրջանառության հարկը բարձրացել է 5-ից մոտ 10 տոկոսով, սակայն ինչպես այս այնպես էլ նախկին կարգավորմամբ տնտեսվարողները կարող են կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված լինի։ Տնտեսվարողները, սակայն, նշում են, որ կան գործառույթներ, որոնք իրենք չեն կարող փաստաթղթավորել։

  • 2024 թվականի ընթացքում Կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերա…

    💵 2024 թվականի ընթացքում Կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար):
    📃 Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով:
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

  • Հարձակում տեղի է ունեցել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությա…

    ‼️ Հարձակում տեղի է ունեցել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ. կան 1 զոհ և 1 վիրավոր: 🗣 Տեղեկությունը 1Lurer.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում…

  • Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից։ «Հանուն փոփոխ…

    🇬🇪 Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից։ «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան հայտնել է, որ իրենք հրաժարվում են որևէ կերպ համագործակցել ընտրությունները կեղծող և երկրում ՌԴ շահերն արտահայտող ռեժիմի հետ։…

  • Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցո…

    ‼️ Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։
    🤝 Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
    [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են (բաց…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են (բացի 2 կետից՝ խմբ.)։ Այդ նախագծում կային շատ խոր և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։
    🔸 Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։
    🔸 Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։
    ❗️ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Ատլանյտյան խորհրդում հանդիպման ժամանակ]

  • Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարակ…

    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
    🗣 Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով ՀՀ Կառավարության հանձնառությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։
    ❗️Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին։
    [ՀՀ կառավարություն]