ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից Պ…

ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից

💰 Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյաների ղեկավարած ընկերությունը տարիներ շարունակ հաղթում է ՊԵԿ հայտարարած պետական գնումներում՝ կնքելով միլիոնավոր դրամների պայմանագրեր։

📑 2024-ի մայիսի 23-ին ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Սուրեն Ավետիսյանը դարձել է 2015-ին հիմնադրված «Դանիամ» ընկերության սեփականատերը, իսկ ՊԵԿ ՏՏ վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Կարեն Մարտիրոսյանը ստանձնել է նույն ընկերության տնօրենի պաշտոնը։
☝️ 2021-2024-ին այս ընկերությունը հաղթել է պետական գնման 20 մրցույթում։ Ուշագրավ է, որ 20-ից 19-ի դեպքում պայմանագրեր են կնքվել հենց ՊԵԿ-ի հետ, իսկ 19 մրցույթներից 16-ում «Դանիամը» եղել է մրցույթի միակ մասնակիցը։

📌 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է ՊԵԿ-ի եւ «Դանիամի» միջեւ կնքված պայմանագրերը, զրուցել ընկերության ներկայացուցիչների ու փորձագետների հետ՝ հասկանալու՝ որքանով են ապահովված մրցակցայնությունն ու թափանցիկությունը, եւ ինչ ռիսկեր կարող են լինել նման դեպքերում։

ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից — Infocom

ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին պաշտոնյաների ղեկավարած ընկերությունը տարիներ շարունակ հաղթում է ՊԵԿ հայտարարած պետական գնումներում՝ կնքելով միլիոնավոր դրամների պայմանագրեր։…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով