Category: Infocom

  • Հայոց ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել ե…

    🔸 Հայոց ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են վեհափառի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:
    Ժամեր անց և՛ կայքից և՛ սոցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ:
    🔸 Այս պահին թանգարան ինստիուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին: |azatutyun.am|

  • Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է ՄԻԵԴ՝ իրեն ապօրին…

    ⚖️ Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է ՄԻԵԴ՝ իրեն ապօրինի Բաքու գերեվարելու ու իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու հարցով:
    🗣 «Եվրոպական դատարան դիմելով՝ ցույց եմ տալու, որ այնտեղ գտնվող մեր բոլոր քաղաքացիները բռնադատված են: Հայցի հիմքը իմ անձի հետ է կապված, որ ինձ անօրինական բռնել ու դատել են»,- նշել է Սուջյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։ |aravot.am|

  • Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։…

    ‼️ Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։
    💬 Համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը փոխանցել է, որ հայ համայնքը հրաժարվում է ակցիան անցկացնել այլ վայրում, իրենք չեն դիտարկում ակցիայի անցկացումը Թուրքիայի դեսպանատան մոտի տարածքից բացի այլ հասցեում. «Այդ իսկ պատճառով ոչինչ անցկացնել չեն պատրաստվում»: |azatutyun.am|

  • Սուրեն Պապիկյանը ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազ…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանը ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին։
    🗣 «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Բարձր ենք գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա շարունակական խորացման կարևորությունը»,- գրել է Պաշտպանության նախարարը։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցել…

    🔸Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
    🔸 Հուշահամալիրում կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
    ⛪️ Ծիծեռնակաբերդ է տարվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
    [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]

  • Ֆրանսիան հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մա…

    🇫🇷 Ֆրանսիան հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն
    🗣 «Սա հնարավորություն է՝ հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ»,- գրել է Մակրոնը։
    🇬🇷 Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի ուղերձի մեջ նշված է՝ «Հունաստանն ու Հայաստանը կապված են համատեղ փորձությունների, ինչպես նաև համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով կերտված հավերժական կապերով»։
    🗣 «Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, որը մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն զոհերի հիշատակին»,- նշել է Հունաստանի նախագահը։

  • Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղ…

    🇷🇺 Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ այն 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է։
    🗣 «Մենք համոզված ենք, որ էթնիկ պատկանելության հիման վրա մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող և երբեք չի արդարացվի, և միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ ապահովելու համար, որ նման բարբարոսությունը երբեք չկրկնվի»։
    🇱🇧 Ուղերձ է հղել նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը՝ նշելով, որ խոր ցավով է հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա։
    📣 «Հայկական ծագումով լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել նրա կառուցման, տոկունության և բարգավաճման գործում։ Նրանք իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում»:

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով՝ «խստորեն դատապարտում են ապրի…

    📣 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով՝ «խստորեն դատապարտում են ապրիլի 23-ին Երևանում «Ջահերով երթի» ժամանակ թուրքական դրոշի այրումը»։
    🔸 Երկրի արտգործնախարարությունը նշել է, թե Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նման արշավը և ձեռնարկեր համապատասխան միջոցառումներ։
    🗣 «Նման գործողությունները, որոնք դեռևս էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական ​​և ֆաշիստական ​​գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։
    📌 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին։

  • Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհին քաղաքացին, ըստ նախնական տվյալների…

    ▪️ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհին քաղաքացին, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել։ Այս մասին factor.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր չկան։
    📌 Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին դի է հայտնաբերվել։

  • Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Անմար կրակի առջև նր…

    🔸 Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Անմար կրակի առջև նրա նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ 
    📣 Գարեգին Բ-ն նաև ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․
    🔸 «Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։
    🔸 Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը», – ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում: