Category: Infocom

  • Գանձում նախորդ ուղեւորության համար եւ ընթացիկ վճարման մերժում․ վալիդատորներն աշխ…

    Գանձում նախորդ ուղեւորության համար եւ ընթացիկ վճարման մերժում․ վալիդատորներն աշխատում են օֆլայն
    🚍 Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումների ֆոնին քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել նաեւ միասնական տոմսային համակարգի տարբեր խնդիրների մասին։ 
    💳 Այսօր առավոտյան, օրինակ, քաղաքացին իրեն սպասարկող բանկի օնլայն դրամապանակում տեսել է ծանուցում այն մասին, որ Telcell-ը փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը որպես տրանսպորտի վճար գանձել է 150 դրամ։ Սա այն պարագայում, երբ նա վերջին անգամ հանրային տրանսպորտից օգտվել է հունվարի վերջին, երբ մեկ ուղեւորության արժեքը եղել է 100 դրամ։
    🗣«Երբ փետրվարի 1-ին անցում է կատարվել 100 դրամից 150-ի, մեր համակարգի ֆունկցիոնալը սխալ է դրված եղել, ու հին պարտքերը գանձվել են 150 դրամով։ Մենք բողոքներ ենք ստացել եւ միանգամից այդ սխալն ուղղել ենք։ Մենք ընդունում ենք, որ դա մեր բացթողումն է եղել»,- ասում է Telcell-ի փոխտնօրենը։

    Գանձում նախորդ ուղեւորության համար եւ ընթացիկ վճարման մերժում․ վալիդատորներն աշխատում են օֆլայն

  • Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը. դիմումներն ընդ…

    🏦 Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը. դիմումներն ընդունվում են։
    🔸 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել ԿԲ կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
    🔸 Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
    🔸 Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
    [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • Երրորդ օրն է՝ Երևանում տրանսպորտի մեկանգամյա երթևեկության ուղետոմսի արժեքը 150 …

    🚌 Երրորդ օրն է՝ Երևանում տրանսպորտի մեկանգամյա երթևեկության ուղետոմսի արժեքը 150 դրամ է: 📍 Վաղ առավոտից տարբեր կանգառներում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները. նրանք հորդորում են չվճարել ընդհարապես, մինչև օրինական սակագին կսահմանվի: 🗣 Երևանի…

  • Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկ…

    Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ համաշխարհային ստորաբաժանման (ԵՆԲ Գլոբալ) կողմից Հարավային Կովկասի որևէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբևէ տրված ամենախոշոր վարկն է:
    Այս ֆինանսավորումն ընդգծում է Ամերիաբանկի և ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը:
    Մանրամասները
    #վճարովի_բովանդակություն
  • Մոսկվայի «Алые Паруса» բնակելի համալիրում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, …

    🇷🇺 Մոսկվայի «Алые Паруса» բնակելի համալիրում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, նախնական տեղեկություններով կան զոհեր և վիրավորներ։
    🔸 Արմեն Սարկիսյանը, որը հայտնի է նաև որպես «Գորլովսկի», մահացել է, հայտնում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ-գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններում իր աղբյուրները։ Լրատվամիջոցը նշում է, որ Սարկիսյանի մահվան լուրը հաստատել են նաև նաև նրա մերձավորները, այդ թվում՝ Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
    🔸 Բազմաթիվ լրատվամիջոցներ և Telegram ալիքներ, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, հայտում են, որ պայթյունը, ենթադրաբար, մահափորձ է եղել։
    🔸 Սարկիսյանը հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։ Սարկիսյանը Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա գլխավորում է նաև ARBAT գումարտակը, որը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։|azatutyun.am|

  • Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ «Սասունցի Դավիթ կայարա…

    🚇 Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ 💬 «Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին…

  • Ինչու է բանկային քարտերից հավելյալ գումար գանձվում, երբ վալիդատորը մերժում է ցո…

    🚌💰 Ինչու է բանկային քարտերից հավելյալ գումար գանձվում, երբ վալիդատորը մերժում է ցույց տալիս. պարզաբանել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
    🗣 Նա նշել է, որ քաղաքացիների դիմումների ուսումնասիրությամբ արձանագրել են, որ հաճախ նրանք օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու պատճառով, պարտք է ձևավորվում, և հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց:
    🗣 «Խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է իրականացրել հանրային տրանսպորտում: Ամենայն հավանականությամբ իր հաշվի վրա գումար չի եղել, և մի քանի օր հետո համակարգը փորձում է այդ գումարը քաշել բանկային քարտից, ուղղակի օրերի տարբերությունն է, մարդն ասում է՝ էսօր չեմ օգտվել… Կարող է՝ երեք օր առաջ եք օգտվել, հաշվին գումար չի եղել, և երեք օր հետո է փորձում քաշել»,- հավելյալ պարզաբանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

  • Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ «Սասունցի Դավիթ կայարանի…

    🚇 Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։
    💬 «Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
    👮 Սեդրակյանը մանրամասնել է՝ քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության, ՔԿ-ի կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։

  • Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգ…

    🇦🇲✈️🇺🇸 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում և կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ 
     
    🤝 Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։
    [ՀՀ կառավարություն]

  • Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են…

    🇬🇪 Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են արգելափակել Թբիլիսի մուտք և ելք երթևեկությունը։ Ցույցերը ընթանում են անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա» լրատվական գործակալությունը։
    👮 Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին փակել «Թբիլիսի մոլի» մոտ գտնվող ճանապարհը, որտեղ էլ ընթանում են ցույցերը։ Սկսվել են ձերբակալություններ, հաղորդում են լրատվամիջոցները։
    📌 Հունվարի 31-ին իշխող «Վրացական երազանքը» փոփոխություններ է կատարել օրենսդրության մեջ՝ «միջազգային և ներքին նշանակության ճանապարհները» ավելացնելով ռազմավարական օբյեկտների ցանկում։ Իշխանությունները ասում են, որ «Թբիլիսի մոլ»-ի ճանապարհների փակումը պատժվում է օրենքով՝ ուղղիչ աշխատանքով կամ առավելագույնը մինչև երկու տարի ազատազրկմամբ։
    🔸 Ցուցարարները կոչ են անում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ձերբակալվածներին: