Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ «Սասունցի Դավիթ կայարանի…

🚇 Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։
💬 «Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
👮 Սեդրակյանը մանրամասնել է՝ քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության, ՔԿ-ի կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *